2000 թվականից «Ռոսօբորոնէքսպորտը» 50 միավոր ռազմանավ է արտահանել

Սկսած 2000 թվականից Ռուսաստանը արտահանել է 50 միավոր ռազմանավ, որոնց մեկ երրորդը՝ սուզանավեր: Ընկերության՝ ռազմածովային տեխնիկայի մատակարարումների գումարային ծավալը այս ժամանակահատվածում կազմել է շուրջ 24 մլրդ ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում է  ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ռուսաստանյան «Рособоронэкспорт» ընկերությանը:

ՌԴ ԶՈւ «Старый Оскол» սուզանավը

ՌԴ ԶՈւ «Старый Оскол» սուզանավը

Ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը նշել է, որ վերջին տարիներին «Ռոսօբորոնէքսպորտի»  արտահանումների շուրջ 12 տոկոսը բաժին է ընկնում այս ոլորտին:

Ընկերությունը նախատեսում է նոր պայմանագրեր կնքել միջազգային ռազմածովային ցուցացահանդեսի ժամանակ (MBMC-2017), որին մասնակցում է նաև Ադրբեջանը: Ցուցահանդեսն անցկացվելու է 2017 թվականի հունիսի 28-ից հուլիսի 2-ը Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում:

Նշենք, որ այս պահին Վիետնամին փոխանցելու համար փորձարկումներ է անցնում 11661Է նախագծի 2 միավոր «Գեպարդ-3.9» ֆրեգատ, որոնց կառուցման պայմանագիրը կնքվել է 2011 թվականին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *