Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Ռոստովում տեղակայաված ստորաբաժանումների կապավորները վարժանքների ընթացքում խաղարկել են վարակված տեղանքը հաղթահարելու , զինտեխնիկայի շարասյան վրա պայմանական հակառակորդի դիվերսիոն հարձակումը կանխելու գործողություններ։ Այս մասին հունիսի 25-ին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։
Վարժանքների ընթացքում զինծառայողները հանձնել են ավելի քան 25 նորմատիվ, այդ թվում՝ իրականցվել է նաև ռադիոռելեային կայանների բացազատում։ Կայանների բացազատման նորմատիվների մի մասը իրականացվել է հակագազերով։
Զինծառայողները կանխել են նաև պայմանական հակառակորդի՝ կապի հանգույցները գրավելու գործողությունները։
Վարժանքներին ներգրավվել է ավելի քան 400 զինծառայող, 30 միավոր տեխնիկա՝ այդ թվում Ռ-419Լ1 ռադիոռելեյային կայաններ, Ռ-149ԱԿՇ մեքենաներ։ Մարտականին մոտ իրավիճակ ստեղծելու համար օգտագործվել են դատարկ փամփուշտներ, ծխարձակող գլանակներ։
Հիշեցնենք, որ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի ուժերը տեղակայված են Ռուսաստանի կովկասյան տարածքներում և Ղրիմում: ՀՌՇ կազմի մեջ են մտնում նաև Հայաստանում, Հարավային Օսիայում և Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազաները: