Monthly Archives: Դեկտեմբեր 2016

Ադրբեջանի նախագահը հաստատել է 2017 թ. բյուջեն. մոտ 700 մլն դոլար կուղղվի զենքի գնումներին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ԶՈւ ԳՇ պետ Նեջմեթթին Սադիկովը: Դեկտեմբեր 28, 2016 13:43 | RAZM.INFO - Դեկտեմբերի 27-ին Ադրբեջանի նախագահը հաստատել է 2017 թ. բյուջեի նախագիծը, որով ռազմական ոլորտին հատկացվում է շուրջ 2,6 մլրդ մանաթ (~1.5 մլրդ դոլար), այդ թվում՝ 1,25 մլրդ մանաթը (~700 մլն դոլար) հատկացվում է «հատուկ պաշտպանական նշանակության նախագծերին և միջոցառումներին»:  Continue reading

Զորակոչիկները կդասակարգվեն ըստ հումանիտար և տեխնիկական ուղղությունների

Ուսումնական զորամասերի համար ընտրված զորակոչիկները կդասակարգվեն ըստ հումանիտար և տեխնիկական կրթական ուղղությունների: Դեկտեմբեր 28, 2016 12:44 | RAZM.INFO - Ձմեռային զորակոչին ընդառաջ փոխոխություններ են եղել նաև վիճակահանության կարգում։ Կենտրոնական հավաքակայանում զորակոչիկները ևս մեկ անգամ անցնելու են բուժզննություն։ Սահմանվել են նաև զորակոչիկների դասակարգման նոր կատեգորիաներ՝ տարբերանշաններով։ Continue reading

Թուրքիայի զինուժը շարունակում է զինտեխնիկա կուտակել թուրք-սիրիական սահմանին

Թուրքիայի զինուժը ռազմական մեքենաների և զինտեխնիկայի նոր խումբ է տեղակայել Սիրիայի հետ սահմանին: Դեկտեմբեր 28, 2016 11:59 | RAZM.INFO - Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Թուրքիայի զինված ուժերի ռազմական մեքենաներից և այլ զինտեխնիկայից կազմված շարասյունը հասել է երկրի հարավային Քիլիս նահանգ՝ անմիջապես Սիրիայի հետ սահման: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը: Continue reading

Թուրքիայում կալանավորվել է զինված ուժերի ևս 2 զինծառայող

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին Դեկտեմբեր 28, 2016 11:15 | RAZM.INFO - Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում ոստիկանության կողմի մի քանի օր առաջ ձերբակալված Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայողներից 2-ի նկատմամբ կալանավորելու որոշում է ընդունվել, մյուսը ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը: Continue reading

Ադրբեջանի զինուժի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ-ն դիմել է պատասխան գործողությունների

Դեկտեմբեր 28, 2016 10:21 | RAZM.INFO - Դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ադրբեջանական կողմի ակտիվությունը ճնշելու նպատակով, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները Արցախի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ դիմել են պատասխան գործողությունների: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:  Continue reading

Ադրբեջանի ռազմական ոլորտում 2016-ի կարևորագույն իրադարձությունները

Ադրբեջանի ԶՈւ զրահատանկային զորքերի զորավարժություն • Ադրբեջանում հավաքվող իսրայելական «մահապարտ» ԱԹՍ • Արցախում խոցված Ադրբեջանի ԶՈւ ԱԹՍ • ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դեկտեմբեր 27, 2016 21:18 | RAZM.INFO - Razm.info-ն առանձնացրել է 2016 թվականին Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի և Իսրայելի հետ, ADEX-2016 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը և ներկայացված զինտեխնիկան, խոշորագույն զորավարժությունները: Continue reading

Ռազմական բյուջեի 67%-ը աշխատավարձեր և վարչական ծախսեր են․ Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ

Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բրիգադային գեներալ Վլադիմիր Չաչիբաիա Դեկտեմբեր 27, 2016 19:12 | RAZM.INFO - Դեկտեմբերի 21-ին Քութաիսիում Վրաստանի ԶՈւ արևմտյան հրամանանատարության 3-րդ հետևակային բրիգադ այցի ժամանակ Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Չաչիբաիան հայտարարարություններ է արել Վրաստանի ՊՆ-ԶՈւ համակարգի կրճատումների մասին։ Continue reading

Թուրքիայում մահացել է Սիրիայում վիրավորված ևս մեկ զինծառայող

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը: Դեկտեմբեր 27, 2016 18:56 | RAZM.INFO - Դեկտեմբեի 27-ին հիվանդանոցում մահացել է դեկտեմբերի 21-ին Սիրիայում Թուրքիայի զինուժի գործողությունների ժամանակ վիրավորված Թուրքիայի ԶՈւ պայմանագրային զինծառայող Մուհամմեդ Բոզարսլանը: Continue reading

Թուրքիան ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայից պահանջում է ավիահարվածներ հասցնել Ալ-Բաբին

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ՝ տեղակայված Քոնիայի 3-րդ ավիաբազայում Դեկտեմբեր 27, 2016 14:26 | RAZM.INFO - Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը  քննադատել է ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիային Ալ-Բաբի գրավման գործողություններում  թուրքական զինուժին ավիացիոն օգնություն տրամադրելուց հրաժարվելու  համար։ Այս մասին հայտնում է  Reuters լրատվական գործակալությունը։ Continue reading

102-րդ ռազմաբազայի ՌԴ ԶՈւ կործանիչների և ուղղաթիռների օդաչուները որակավորում են բարձրացնում

«Էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ հարվածային Մի֊24 ուղղաթիռ Դեկտեմբեր 27, 2016 13:44 | RAZM.INFO - Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի ՄիԳ֊29 կործանիչների, հարվածային Մի-24Պ և բեռնատար Մի-8ՄՏՇ ուղղաթիռների օդաչուները որակավորման բարձրացման նպատակով մեկշաբաթյա ուսումնամարզական թռիչքներ են իրականացնում։ Continue reading