102-րդ ռազմաբազայի ՌԴ ԶՈւ կործանիչների և ուղղաթիռների օդաչուները որակավորում են բարձրացնում

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի ՄիԳ֊29 կործանիչների, հարվածային Մի-24Պ և բեռնատար Մի-8ՄՏՇ ուղղաթիռների օդաչուները որակավորման բարձրացման նպատակով մեկշաբաթյա ուսումնամարզական թռիչքներ են իրականացնում։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։

«Էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ հարվածային Մի֊24 ուղղաթիռ

«Էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ հարվածային Մի֊24 ուղղաթիռ

Թռիչքների ընթացքում ինքնաթիռների և ուղղաթիռների անձնակազմները մշակում են բարձրագույն և պարզ պիլոտաժի հնարքներ, ինչպես նաև իրականացնում են օդային մարտեր, ցամաքային թիրախների խոցում։

Կործանիչները օդաչուները 1-ին և 2-րդ կարգի որակավորում ստանալու համար կատարում են բարձրագույն պիլոտաժի «бочка» («տակառիկ»), «горка» («բլրակ»), «клин» («սեպ»), «петля Нестерова»  («Նեստերովի օղակ») և այլ վարժություններ։

բարձրագույն պիլոտաժի «петля Нестерова» հնարքը

բարձրագույն պիլոտաժի «петля Нестерова» հնարքը

Իսկ ուղղաթիռների օդաչուները կատարում են դեսանտա-փոխադրական առաջադրանքների գործնական վարժություններ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *