Daily Archives: Սեպտեմբեր 18, 2015

Ավարտվել են Թուրքիայի և Ադրբեջանի օդուժի մեկամսյա համատեղ զորավարժությունները

Զորավարժությանը մասնակցող անձնակազմը՝ արդյունքների ամփոփման ժամանակ Սեպտեմբեր 18, 2015 20:30 | RAZM.INFO - Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Ադրբեջանում ավարտվել է այդ երկրի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի միջև դեռևս օգոստոսի 22-ին մեկնարկած և Եվլախում անցկացվող «TurAz Qartalı – 2015» (Թուրք-ադրբեջանական արծիվ) համատեղ զորավարժությունը։ Continue reading

Նորոգվելու է ՀՀ ՊՆ «Լեռնային Հայաստան» առողջարանը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ներկայացնում են «Լեռնային Հայաստան» առողջարանի պայմանները Սեպտեմբեր 18, 2015 19:34 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 17-ին սոցիալական և առողջապահական ոլորտի պատասխանատուների հետ եղել է Դիլիջանում գործող ՀՀ ՊՆ «Լեռնային Հայաստան» առողջարանում, զրուցել է այնտեղ իրենց հանգիստն անցկացնող զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների հետ Continue reading

Ադրբեջանի Մեջլիսն առաջարկում է զրկել զինծառայողներին «ադմինիստրատիվ անձեռնմխելիությունից»

Ադրբեջանցի ժամկետային զինծառայողներ Սեպտեմբեր 18, 2015 19:29 | RAZM.INFO - Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլլի Մեջլիսի քննարկմանն է ներկայացվելու «Զինծառյողների կարգավիճակի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը՝ ժամկետային զինծառայողների՝ վարչական պատասխանատվության ենթարկման անձեռնմխելիությունից զրկելու համար։ Continue reading

ՊՆ-ում անցկացվել է խորհրդակցություն՝ նվիրված ՊԲ-ում կատարված աշխատանքների արդյունքներին

Ձախից աջ՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյան, ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և փոխնախարար Արա Նազարյանը Սեպտեմբեր 18, 2015 16:01 | RAZM.INFO - Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ՊԲ-ում կատարված աշխատանքների արդյունքների քննարկմանը: Continue reading

«Թալիբանի» զինյալները հարձակվել են Պակիստանի ռազմաբազաներից մեկի վրա

Ասիմ Բաջուայի գրառումը՝ «Թալիբանի՝» սեպտեմբերի 18-ի հարձակման վերաբերյալ Սեպտեմբեր 18, 2015 12:37 | RAZM.INFO - Պակիստանում «Թալիբան» շարժման զինյալներն այսօր՝ սեպտեմբերի 18-ի վաղ առավոտյան, հարձակվել են երկրի հյուսիսարևմտյան Փեշավար քաղաքի ռազմաօդային ուժերի Բադաբեր բազայի վրա՝ սպանելով առնվազն 17 հոգու։ Continue reading

Թինա Խիդաշելին Լոնդոնում հանդիպել է Airbus և THALES ընկերությունների ներկայացուցիչներին

Ընկերության ներկայացուցիչը Վրաստանի պաշտպանության նախարարին ինչ-որ բան ներկայացնելիս Սեպտեմբեր 18, 2015 12:12 | RAZM.INFO - Սեպտեմբերի 17-ին Լոնդոնում անցկացվող DSEI-2015 (Defence and Security Equipment Industry) զենքի միջազգային ցուցահանդեսի ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հանդիպել է Airbus և THALES ընկերությունների ներկայացուցիչներին։ Continue reading

Մեկնարկել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյայի այցն Ադրբեջան

Պենթագոնի ղեակավարի տեղակալի օգնական Էվելին Ֆարքաս Սեպտեմբեր 18, 2015 11:32 | RAZM.INFO - Մեկնարկել է ԱՄՆ պաշտպանության նախարարի` Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի գործերով տեղակալի օգնական Էվելին Ֆարքասի կարճաժամկետ պաշտոնական այցը Ադրբեջան։ Continue reading

Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 18

Դիարբեքիրում առգրավվել են PKK-ին պատկանող զենքեր և այլ նյութեր Սեպտեմբեր 18, 2015 10:34 | RAZM.INFO - Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ սեպտեմբերի 18-ին՝ 21:35-ի դրությամբ, առևանգվել է 1 ենթասպա, սպանվել է PKK-ի 4 զինյալ, ևս 3-ը վիրավոր է, որոշ շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն: Continue reading