Ադրբեջանի Մեջլիսն առաջարկում է զրկել զինծառայողներին «ադմինիստրատիվ անձեռնմխելիությունից»

Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլլի Մեջլիսի քննարկմանն է ներկայացվելու «Զինծառյողների կարգավիճակի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը՝ ժամկետային զինծառայողների՝ վարչական պատասխանատվության ենթարկման անձեռնմխելիությունից զրկելու համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։

Ադրբեջանցի ժամկետային զինծառայողներ

Ադրբեջանցի ժամկետային զինծառայողներ

Ներկայում գործող օրենսդրության համաձայն, զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում ժամկետային ծառայություն անցնող զինծառայողները չեն կարող ենթարկվել վարչական պատասխանատվության՝ ներառյալ վերչական տույժի և վարչական կալանքի։

Եթե առաջարկվող փոփոխություններն արժանանան հավանության, ապա ժամկետային զինծառայողների վրա կտարածվեն պատժի կիրառման բոլոր այն միջոցները, որոնք նախատեսված են Ադրբեջանի «Վարչական իրավախախտումների» օրենսգրքով։

Հավելենք, որ սույն փոփոխությունը քննարկման է առաջարկել Մեջլիսի պաշտպանության և անվտանգության հարցերով հաձնաժողովը։ Քննարկումներն այս թեմայով նախանշված են սեպտեմբերի 30-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *