Daily Archives: Սեպտեմբեր 25, 2015

ՊԲ. Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է ՊԲ դիրքերի վրա, հայկական կողմն ունի 4 զոհ

Սեպտեմբեր 25, 2015 21:31 | RAZM.INFO - Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը թուրքական արտադրության TR-107 կայաններով կրակել է ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա, ինչի պատճառով բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Continue reading

Քննարկվել է զինված ուժերում հրամանատարական պատրաստության վիճակը

ՀՀ ՊՆ-ին կից Կոլեգիայի նիստ Սեպտեմբեր 25, 2015 19:49 | RAZM.INFO - Սեպտեմբերի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը` նվիրված զինված ուժերում հրամանատարական պատրաստության վիճակին, առկա խնդիրներին ու բարելավման ուղիներին։ Continue reading

ՊԲ զինծառայողներին բնակարաններ կհատկացվեն Արցախի Մարտունիում

Արցախի Մարտունիում կառուցվող նոր շենքը, որից բնակարաններ են հատկացվելու զինծառայողներին Սեպտեմբեր 25, 2015 17:26 | RAZM.INFO - Արցախի Մարտունիում ավարտվում է բնակելի նոր թաղամասի կառուցումը, որ 93 բնակարանների մի մասը կտրամադրվի ՊԲ զինծառայողների ընտանիքներին, մյուս մասը՝ կտրամադրվի հիփոթեքային վարկավորմամբ: Continue reading

Նալբանդյան. «Ադրբեջանը մարդկային զոհերի գնով սրում է իրավիճակը»

Նալբանդյանի և ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների հանդիպումը սեպտեմբերի 24-ին. աղբյուրը՝ ՀՀ ԱԳՆ կայք Սեպտեմբեր 25, 2015 11:35 | RAZM.INFO - Սեպտեմբերի 24-ի երեկոյան Նյու Յորքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահաներին, ինչպես նաև նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։ Continue reading

Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 25

Շեմդինլի և Չուքուրջա գավառները «ռազմական անվտանգության գոտի» են հայտարարվել․ (արխիվ) Սեպտեմբեր 25, 2015 11:03 | RAZM.INFO - Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ սեպտեմբերի 25-ին՝ 16։59 դրությամբ սպանվել է 2 ուժային, PKK-ի 13 զինյալ, 1 քաղաքացիական անձ, վիրավորվել է 11 ուժային, ձերբակալվել է 4, ուժայիններին է հանձնվել PKK-ի 1 զինյալ: Continue reading

Ադրբեջանը ՊԲ դիրքերին կրակել է թուրքական TR-107 տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգով

Մեզնից այն կողմ Սեպտեմբեր 25, 2015 10:56 | RAZM.INFO - Սեպտեմբերի 24-ին և լույս 25-ի գիշերը հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հայկական դիրքերի ուղղությամբ թշնամին կիրառել է նաև թուրքական արտադրության TR-107 տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։ Continue reading