Ադրբեջանը ՊԲ դիրքերին կրակել է թուրքական TR-107 տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգով

Սեպտեմբերի 24-ին և լույս 25-ի գիշերը հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հայկական դիրքերի ուղղությամբ թշնամին կիրառել է նաև թուրքական արտադրության TR-107 տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։ Հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 260 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7, ԱԳՍ-17 և ՍՊԳ-9 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

Հաղորդագրությունում նշվում է, որ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

One response to “Ադրբեջանը ՊԲ դիրքերին կրակել է թուրքական TR-107 տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգով

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 20-26 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *