Daily Archives: Սեպտեմբեր 5, 2015

Վարչապետը և պաշտպանության նախարարն այցելել են Տավուշի սահմանամերձ գյուղեր

Կառավարության պաշտոնյաների հանդիպումը սահմանամերձ գյուղերի գյուղացիների հետ Սեպտեմբեր 5, 2015 23:24 | RAZM.INFO - ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այցելել են Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ Continue reading

«Շանթ-2015» զորավարժություն. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 5

Զորավարժությանը մասնակցող փախստականները, փայտով տղամարդը վերջիններիս ղեկավարն է Սեպտեմբեր 5, 2015 18:30 | RAZM.INFO - Սեպտեմբերի 3-ին Հայաստանում մեկնարկել են «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները, որը ղեկավարում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:  ՊՆ տեղեկատվական կենտրոնում ասուլիս է տալիս ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, Continue reading

Զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով

Մարտական ծառայություն մեդալ Սեպտեմբեր 5, 2015 15:49 | RAZM.INFO - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, հրամանագիր է ստորագրել ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, շարքային Հայկ Կառլենի Թևոյանին՝ Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության և անձնական արիության համար հետմահու «Մարտական ծառայության» մեդալով պարգևատրելու մասին: Continue reading

Նախագահը Սարգսյանը Կասպրշիկի հետ քննարկել է սահմանային լարվածությունը

Նախագահ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրշիկին Սեպտեմբեր 5, 2015 14:28 | RAZM.INFO - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։ Continue reading

Արցախի վարչապետի գլխավորությամբ Տավուշի առաջնագիծ է մեկնել 100 ազատամարտիկ

Արցախցի ազատամարտիկները Սեպտեմբեր 5, 2015 12:42 | RAZM.INFO - Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Արցախի ազատամարտիկների միության նախաձեռնությամբ Ստեփանակերտից Տավուշի սահմանագոտի է մեկնել հարյուր ազատամարտիկ՝ Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի և միության նախագահ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ: Continue reading

Բախումներ Թուրքիայում. օպերատիվ լրահոս, սեպտեմբերի 5

Աղրը և Թոնդուրեք լեռների շրջանները անվտանգության գոտիներ են հայտարարվել։ Սեպտեմբեր 5, 2015 11:18 | RAZM.INFO - Հուլիսի 20-ից, հիմնականում Թուրքիայի քրդաբնակ շրջաններում ամենօրյա բախումներ են լինում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և Թուրքիայի ուժայինների միջև: Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը գրեթե շուրջօրյա ռեժիմով։ Continue reading

Հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների պարբերականությունը նվազել է. ՊՆ

ՀՀ ՊՆ վարչական համալիր Սեպտեմբեր 5, 2015 10:38 | RAZM.INFO - Սեպտեմբերի 4-ի գիշերը և սեպտեմբերի 5-ի առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներ ու ականանետեր: Continue reading