Daily Archives: Սեպտեմբեր 21, 2015

Ադրբեջանում բացվել է ռազմական օդաչուների վերապատրաստման նոր կենտրոն

Զաքիր Հասանովի այցը ՌՕՈւ նորաբաց ուսումնական կենտրոն Սեպտեմբեր 21, 2015 19:13 | RAZM.INFO - Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանում շահագործման է հանձնվել ռազմական օդաչուների վերապատրաստման նոր կենտրոն, որի բացմանը ներկա է եղել նաև երկրի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, ում ուղեկցել է ՌՕՈւ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը։   Continue reading

ՀՀ Անկախության տոնի առթիվ Սերժ Սարգսյանը պարգևատրել է զինվորականների (ֆոտո)

ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Արտավազդի Մակարյանը պարգևատրվել է Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով Սեպտեմբեր 21, 2015 18:39 | RAZM.INFO - Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 5-ին և 16-ին ստորագրած հրամաններով պարգևատրվել են նաև ՀՀ ԶՈւ զինծառայողներ, որոնց մի մասը՝ հետմահու։ Continue reading

«Փոքր Մհեր» կրթահամալիրը զոհված զինծառայողին նվիրված միջոցառում է կազմակերպել

Դպրոցականների հայացքները՝ կրթահամալիրի սանի ցուցադրական ելույթին Սեպտեմբեր 21, 2015 14:32 | RAZM.INFO - Սեպտեմբերի 18-ին «Փոքր Մհեր» կրթահամալիրի և Դիլիջանի թիվ 5 դպրոցի սաները Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ռազմահայրենասիրական միջոցառում են կազմակերպել՝ նվիրված 2014-ի սեպտեմբերին Արցախի դիրքերում զոհված զինծառայող, ավագ լեյտենանտ Մհեր Հակոբյանին: Continue reading

Ավտովթարի հետևանքով Սիսիանում զոհվել է զինծառայող

Միջադեպի վայրը Նկարը՝ Գագիկ Շամշյանի Սեպտեմբեր 21, 2015 13:28 | RAZM.INFO - Սեպտեմբերի 21-ին Սիսիան-Վայք ավտոճանապարհի 32-րդ կմ-ում՝ չբացահայտված հանգամանքներում «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը։ Փրկարարները ձորից դուրս են բերել մեքենայի վարորդ՝ 1989 թվականին ծնված զինծառայող Continue reading

ՀՀ ղեկավարությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Արցախի ղեկավար Բակո Սահակյանը ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի շիրիմի առջև Սեպտեմբեր 21, 2015 13:15 | RAZM.INFO - Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Արցախի ղեկավար Բակո Սահակյանի հետ և ՀՀ բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն Continue reading

Ավարտվել է ՌԴ ԶՈւ հրամանատարաշտաբային խոշոր զորավարժությունը

Ռուսաստանի ԶՈւ՝ զորավարժությանը մասնակցող տանկային ստորաբաժանումները գրոհի ժամանակ Սեպտեմբեր 21, 2015 12:28 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի 2015թ. խոշորագույն զորավարժությունը, որին ներգրավված էր 95 հազար զինծառայող, ավարտվել է սեպտեմբերի 20-ին: «Կենտրոն-2015» («Центр-2015») ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված էին Continue reading

Սպանվել է Տավուշի մարզի զինվորական կոմիսարը

ՀՀ քննչական կոմիտե Սեպտեմբեր 21, 2015 12:21 | RAZM.INFO - ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Տավուշի զինվորական կոմիսար, Մովսես գյուղի բնակիչ Դերենիկ Պապյանի սպանության դեպքի առթիվ Continue reading

Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 21

Բիթլիսի մի քանի գավառներում հայտարարվել է ռազմական արտակարգ դրություն Սեպտեմբեր 21, 2015 11:02 | RAZM.INFO - Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ սեպտեմբերի 21-ին՝ 17։47-ի դրությամբ, սպանվել է PKK-ի 8 զինյալ, ձերբակալվել է 85 մարդ, մահացել է ավելի վաղ վիրավորված 1 ուժային և 3 քաղաքացի, վիրավորվել է 1 ուժային և 3 քաղաքացի, կալանավորվել է 4 մարդ, ուժայինները հայտնաբերել և ոչնչացրել են Թունջելիում ճանապարհի վրա տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքը: Continue reading