Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 21

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ սեպտեմբերի 21-ին՝ 17։47-ի դրությամբ, սպանվել է PKK-ի 8 զինյալ, ձերբակալվել է 85 մարդ, մահացել է ավելի վաղ վիրավորված 1 ուժային և 3 քաղաքացի, վիրավորվել է 1 ուժային և 3 քաղաքացի, կալանավորվել է 4 մարդ, ուժայինները հայտնաբերել և ոչնչացրել են Թունջելիում ճանապարհի վրա տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքը: Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը։


Դողան․ Թուրքիայի Բիթլիս նահանգում բեռնատար մեքենա պայթեցնելու փորձ կատարող PKK-ի զինյալ է սպանվել։

Դողան․ Թուրքիայի Թունջելի նահանգի Օվաջըք շրջանում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում PKK-ի զինված հարձակումները ղեկավարող 3 առաջնորդներ են սպանվել։

Իհլաս․ Թուրքիայի Շրնաք նահանգի Սիլոփ շրջանում PKK-ի զինյալների իրականացրած պայթյունի հետևանքով հարակից մի շարք տներ մեծ վնաս են կրել։
PKK-ի զինյալները պայթյուն են իրականացրել Սիլոփում․ աղբյուրը՝ Իհլաս լրատվական գործակալության

PKK-ի զինյալները պայթյուն են իրականացրել Սիլոփում․ աղբյուրը՝ Իհլաս լրատվական գործակալության


Իհլաս․ Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին շրջանում PKK-ի զինյալները պայթեցրել են Յոլբիլեն և Դուրուջա գյուղերը կապող ճանապարհը։
PKK-ի զինյալները պայթեցրել են Յոլբիլեն և Դուրուջա գյուղերը կապող ճանապարհը. աղբյուրը՝ Սյոզջու պարբերականի

PKK-ի զինյալները պայթեցրել են Յոլբիլեն և Դուրուջա գյուղերը կապող ճանապարհը. աղբյուրը՝ Սյոզջու պարբերականի


Միլիեթ․ Թուրքիայի Շրնաք նահանգի Սիլոփ շրջանում PKK-ի զինյալները հարձակվել են առևտուր անող քորուջուների վրա Հարձակման արդյունքում 1 քորուջու սպանվել է, ևս մեկը վիրավորվել (Քորուջուների ինստիտուտը ներդրվել է թուրքական պետության կողմից, երկրի արևելյան նահանգների գյուղերը PKK-ի զինյալների հարձակումներից պաշտպանելու նպատակով։ Քորուջուներն իրենց սեփական գյուղի պաշտպանությունն իրականացնող, հիմնականում ազգությամբ քուրդ քաղաքացիներն են, ովքեր զենք և աշխատավարձ են ստանում պետության կողմից ” Ռազմինֆո

Իհլաս․ Թուրքիայի Անթալիա քաղաքի Ալանյա թաղամասում փոխհրաձգություն է եղել անվտանգության ուժերի երկու ներկայացուցիչների միջև։ Փոխհրաձգության արդյունքում 1 քաղաքացի սպանվել է, ևս մեկը վիրավորվել է։

Սաբահ․ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում անվտանգության ուժերը հատուկ գործողություն են սկսել «գյուլենականների» դեմ։ Գործողության ընթացքում խուզարկվել են վերջիններիս կրթական հաստատությունները։

Իհլաս․ Թուրքիայի Սիիրթ և Վան նահանգներում անվտանգության ուժերին հաջողվել է չեզոքացնել ավտոկայաններում PKK-ի զինյալների տեղադրած ինքնաշեն պայթուցիկները։

Իհլաս․ Թուրքիայի Հաքքարի նահանգի Դաղլըջա շրջանում թուրքական օդուժի հատուկ գործողության արդյունքում PKK-ի հինգ զինյալ է սպանվել։

Սյոզջու․ Թուրքական առցանց լրատվամիջոցներն ակտիվորեն շրջանառում են սեպտեմբերի 11-ին թուրքական օդուժի՝ Իրաքի հյուսիսային մի շարք շրջաններում PKK-ի հենակետերին հասցրած հարվածների տեսանյութը։

Իհլաս․ PKK-ի զինյալները ռումբ են տեղադրել Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին շրջանում՝ Դեվրի թաղամասի Իսմայիլ Ըրմաքի պողոտայի վրա գտնվող հին հիվանդանոցի կամուրջի տակ։ Անվտանգության ուժերին չի հաջողվել չեզոքացնել այն։ Պայթյունի հետևանքով կամուրջը հսկայական վնաս է կրել։

Հյուրիյեթ Դեյլի Նյուզ․ Սեպտեմբերի 19-ին Թուրքիայի հարավարևելյան Բաթման նահանգի Սասուն գավառում ձերբակալվել են գավառ մտնել ցանկացող «Ժողովուրդների դեմոկրտական կուսակցության» (HDP) և «Դեմոկրատական միություն կուսակցության» (DBP) 85 անդամ, այդ թվում նաև Բաթմանի նահանգապետ Սաբրի Օզդեմիրը, Բաթման նահանգի Բաթման քաղաքի քաղաքապետ Գյուլիստան Աքելը և HDP-ի նահանգային կառույցի ղեկավար Ռոժդա Սյուրյուջյուն։Հիշեցնենք, որ Բաթմանում արտակարգ դրություն էր հայտարարվել PKK-ի զինյալների դեմ գործողություններ իրականացնելու համար։

Պայթյուն Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում։

Պայթյուն Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Յուքսեքովա գավառի Շեմդինլի ճանապարհի վրա ոստիկանական զրահամեքենայի անցման ժամանակ պայթել է PKK-ի զինյալների տեղադրած ինքնաշեն պայթուցիկ սարք։ Պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել, բայց ճանապարհը ամբողջությամբ շարքից հանվել է։ PKK-ի զինյալներին հայտնաբերելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։


Հյուրիյեթ Դեյլի Նյուզ․ Թուրքիայի ՆԳՆ 200000-ից մինչև 4 միլիոն թուրքական լիրա պարգևավճար է խոստանում է նրանց, ովքեր արժեքավոր տեղեկություններ կտրամադրեն PKK-ի զինյալներից Մուրադ Քարայըլանի և Ջեմիլ Բայըքի և այլ անդամների, «Հեղափոխական ժողովուրդի ազատություն կուսակցության ճակատ»-ի (DHKP-C), «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության, «Մարքսիստ լենինիստ կոմունիստական կուսակցության» (MLKP) անդամների վերաբերյալ։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառի Դաղլջա գյուղում PKK-ի զինյալների կազմակերպած պայթյունի հետևանքով վիրավորված սերժանտ Մելիհ Գարիփ Ունսալը հիվանդանոցում մահացել է։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին PKK-ի զինյալները Դաղլըջայում պայթեցրել էին 2 զրահամեքենա, ինչի հետևանքով սպանվել էր 16 զինվոր, ևս 6-ը վիրավորվել էին։


Հյուրիյեթ․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սիլվան գավառում PKK-ի զինյալները բանկերից մեկի առջև կրակել են ոստիկանների վրա։ Հարձակման հետևանքով վիրավորվել և հոսպիտալացվել է 1 ոստիկան։ Ոստիկանությունը գործողություններ է ձեռնարկել PKK-ի զինյալներին ձերբակալելու համար։

Իհլաս․ Թուրքիայի գործող վարչապետ Ահմեթ Դավութօղլուն երեկ Ստամբուլում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասել է․

«Կշարունակենք պայքարը մինչև, որ մեր լեռները, քաղաքները ազատվեն ավազակախմբերից, ահաբեկիչներից, նոյմբերի 1-ի ընտրությանը ընդառաջ կշարունակենք նրանց դեմ գործողությունները»։


Դողան․ Սեպտեմբերի 18 -ին Իզմիրում ձերբակալվել և Ստամբուլ էին տեղափոխվել թուրքական «Բուգյուն» թերթի հոդվածագիր և միաժամանակ գյուլենական «Սամանյոլու» մեդիա խմբի ղեկավար Հիդայեթ Քարաջայի փաստաբան Գյուլթեքին Ավջըն և 6 ոստիկան։ Հարցաքննությունից և հետախուզությունից հետո դատարանը որոշել է կալանավորել Գյուլթեքին Ավջըին և 3 ոստիկանի, մյուս 3 ոստիկանները ազատ են արձակվել։ Գյուլթեքին Ավջըն մեղադրվում է ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, պետական գաղտնիք հանդիսացող փաստաթղթերը հրապարակելու համար։

Դողան․ Թուրքիայի հյուսիսարևելյան Թունջելի նահանգի Փերթեք գավառում ուժայինները հայտնաբերել և ոչնչացրել են Փերթեք-Հոզաթ ավտոմայրուղու վրա PKK-ի զինյալների տեղադրած պայթուցիկ սարքը։

Ստամբուլում երեկ անցկացված «Միլիոնավոր մարդիկ 1 ձայն ընդդեմ ահաբեկչության» հանրահավաքի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է․

«Թուրքիան չունի էթնիկ խնդիրը, այն ինչի դեմ մենք պայքարում ենք ահաբեկչությունն է»։

 

Սեպտեմբերի 20-ին Ստամբուլի Յենիքափը թաղամասում տեղի է ունեցել «Միլիոնավոր մարդիկ 1 ձայն ընդդեմ ահաբեկչության» հանրահավաքը, որին մասնակցել են գործող նախագահ Էրդողանը, վարչապետ Դավութօղլուն, խորհրդարանի նախագահ Իսմեթ Յըլմազը և այլոք։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

One response to “Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 21

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 20-26 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *