Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 20

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ սեպտեմբերի 20-ին՝ 18:31-ի դրությամբ, սպանվել է PKK-ի 2 անդամ, ձերբակալվել է PKK-ի 7 անդամ, վիրավորվել է 27 ուժային: Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը։

Վթարվել է ոստիկանների տեղափոխող ավտոբուս

Վթարվել է ոստիկանների տեղափոխող ավտոբուս

Հյուրիյեթ. Ստամբուլում վթարվել է Յենիքափը թաղամասում կայանալիք հանրահավաքի անվտանգության ապահովման համար ոստիկանական ուժեր տեղափոխվող ավտոբուսը: Վիրավորվել է 26 ուժային:


Դողան. Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում PKK-ի զինյալների դեմ ոստիկանության ձեռնարկած հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 4 մարդ: Նրանք մեղադրվում են բարիկադներ դնելու, մեքենաներ այրելու, ուժայինների վրա կրակելու և այլ գործողությունների համար:

Իհլաս. Թուրքիայի հյուսիսարևելյան Կարս նահանգի Կաղզվան գավառում ուժայինները փորձել են բացել PKK-ի զինյալների փակած Քարաքուրթ-Կաղզվան ավտոմայրուղին: Զինյալները Քալաբաշ գյուղի մոտ կրակել են ուժայինների վրա: Հատուկ նշանակության ջոկատները և ուղղաթիռները շրջափակել են PKK-ի 15 հոգանոց խմբին: Բախման արդյունքում սպանվել է PKK-ի 1 անդամ, ևս 3-ը ձերբակալվել են:

Դողան. Սեպտեմբերի 19-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Դուրանքայա գյուղաքաղաքի ժանդարմերիայի տեղամասի մոտ մեքենա է պայթել, ինչի հետևանքով սպանվել է PKK-ի 1 զինյալ: Անցկացված փորձաքննության արդյունքում պարզվել է, որ մեքենայում եղել է 1,5-2 տոննա պայթուցիկ:

Իհլաս. Թուրքիայի հարավարևելյան Սիիրթ նահանգում ուժայինները հայտնաբերել և ոչնչացրել են ճանապարհին տեղադրված պայթուցիկ սարք:

Դողան. Թուրքիայի արևելյան Դիարբեքիր նահանգի Սիլվան գավառում PKK-ի երիտասարդական թևի (YDG-H) անդամները ցանկացել են խրամատներ փորել: Դեպքի վայր ժամանած ոստիկանների և YDG-H-ի անդամների միջև բախման հետևանքով վիրավորվել ու հոսպիտալացվել է 1 ոստիկան:

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

One response to “Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 20

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 20-26 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *