Daily Archives: Սեպտեմբեր 17, 2015

Եմենի վտարանդի կառավարությունը վարչապետի գլխավորությամբ հետ է վերադառնում երկիր

Եմենի վտարված կառավարությանը հավատարիմ զինծառայողներ, ովքեր հութիներից հետ են վերցրել Ադենը Սեպտեմբեր 17, 2015 21:59 | RAZM.INFO - Եմենի վարչապետ Խալեդ Բահահը մի քանի ամսվա վտարանդությունից հետո՝ սեպտեմբերի 16-ին, վերադարձել է երկրի մայրաքաղաք Ադեն։ Վերջինս հութիների՝ դեռևս փետրվարից սկսված ապստամբության պատճառով լքել էր մշտական նստավայր, մայրաքաղաք Սանան ու ապաստանել Արաբական ծոցի դաշնակից պետությունների մոտ։ Continue reading

Իրանը փոխարինել է Արաբական ծովում նավարկող իր ռազմանավերը

Իրանի ռազմածովային ուժերի նավեր Սեպտեմբեր 17, 2015 21:57 | RAZM.INFO - Իրանի ռազմական նավատորմի 35-րդ տորմիղը, որը քաղաքացիական նավերի անվտանգությունն ապահովելու նպատակով 3 ամիս նավարկում էր Ադենի ծոցում և Արաբական ծովում, վերադարձել է Իրան: Նրան փոխարինել է Իրանի նավատորմի 36-րդ տորմիղը: Continue reading

Ռուսաստանում Մի-24 ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել

Մի-24 հարվածային ուղղաթիռ Սեպտեմբեր 17, 2015 20:32 | RAZM.INFO - Ռուսաստանի Սմոլենսկի շրջանում (սահմանակից է Բելառուսին) ՌԴ զինված ուժերի Մի-24 ուղղաթիռը ուսումնական թռիչքի ժամանակ «կոշտ վայրէջք» է կատարել Continue reading

Վրաստանի «Դելտա» կենտրոնի հակակարկտային կայանի արկն ընկել է բնակելի տան վրա՝ հրդեհելով այն

«Դիդգորի» զրահամեքենայի վրա տեղադրված հակակարկտային կայանը Սեպտեմբեր 17, 2015 19:13 | RAZM.INFO - Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Վրաստանի Կախեթի շրջանի Կաբելի գյուղում երբ «Դելտա» պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցները կարկտաբեր ամպի ուղղությամբ կրակել են հակակարկտային կայանից, արկն ընկել է գյուղի տներից մեկի վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Continue reading

ՆԱՏՕ-ի պատվիրակությունը ստուգում և գնահատում է ՀՀ ԶՈւ խաղաղապահ գումարտակի կարողությունները

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը ծանոթացել են ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանման կարողությունների գնահատման գործընթացին Սեպտեմբեր 17, 2015 18:58 | RAZM.INFO - Սեպտեմբերի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) շրջանակներում Հայաստանում անցկացվում է ՀՀ ԶՈւ Խաղաղապահ բրիգադի մեկ հրաձգային գումարտակի ՕԿՀ 2-րդ մակարդակի գնահատում: Continue reading

ԵԽԽՎ հակահայկական դիրքորոշում ունեցող զեկուցողն այցելել է շփման գիծ՝ Ադրբեջանի հատվածից

Արցախյան հակամարտության թեմայով զեկուցով Ռոբերթ Ուոլթերի այցն առաջնագիծ Սեպտեմբեր 17, 2015 17:45 | RAZM.INFO - ԵԽԽՎ ժողովրդավարության և քաղաքական հարցերի կոմիտեի՝ Արցախյան հիմնախնդրի հարցով զեկուցող Ռոբերթ Ուոլթերն այցելել է հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի մի շարք հատվածներ՝ տեղում ծանոթանալու առաջնագծում տիրող իրավիճակին։ Continue reading

ԻՊ-ն Բաղդադում կազմակերպել է 3 խոշոր պայթյուն

Սեպտեմբերի 17. Բաղդադ, պայթյունի վայրը Սեպտեմբեր 17, 2015 17:37 | RAZM.INFO - Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մահապարտ-ահաբեկիչները 3 պայթյուն են կազմակերպել, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 23 և վիրավորվել ավելի քան 68 մարդ։ Continue reading

Ռուս խաղաղապահները, ամերիկյան վերլուծաբաններն ու «Կիկոսի մահը»

Սեպտեմբեր 17, 2015 12:46 | RAZM.INFO - Ամերիկյան «Ստրատֆոր» (Stratfor) մասնավոր վերլուծական կենտրոնը սեպտեմբերի 15-ին մի վերլուծական է հրապարակել «Փոքր պետություններին Ռուսաստանի հովանավորության ռիսկերն ու տրամաբանությունը» վերնագրով։ Նյութի հիմնական թեզն այն է, որ Ուկրաինայից մինչև Սիրիա Ռուսաստանը փորձում է վերականգնել իր ռազմավարական դիրքերը՝ օգտագործելով չճանաչված պետությունները Continue reading

Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 17

Բիթլիսի մի քանի գավառներում հայտարարվել է ռազմական արտակարգ դրություն Սեպտեմբեր 17, 2015 11:11 | RAZM.INFO - Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ սեպտեմբերի 17-ին՝ 17։15-ի դրությամբ, սպանվել է 2, վիրավորվել՝ 2 ուժային, սպանվել է PKK-ի 32 զինյալ, ձերբակալվել է 31 մարդ Continue reading