Daily Archives: Սեպտեմբեր 24, 2015

ՀՀ ՊՆ. Ադրբեջանին զսպելու համար զինված ուժերը դիմելու են համարժեք գործողությունների

Սեպտեմբեր 24, 2015 21:43 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել ի պատասխան ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների, որոնց պատճառով Պառավաքարում սպանվել է մեկ, Բերդավանում երկու քաղաքացի, ևս երկու քաղաքացի վիրավորվել են: ՊՆ հաղորդագրության մեջ ասված է. Continue reading

Բերդավանում թշնամու կրակոցներից 2 քաղաքացիական է սպանվել

Տավուշի մարզի Մովսես գյուղը Սեպտեմբեր 24, 2015 20:22 | RAZM.INFO - Այսօր՝ սեպտեմբերի 24-ի երեկոյան, ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը՝ կրակելով Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։ Հակառակորդի կրակոցներից Բերդավան գյուղում սպանվել է 2 կին՝ 1921 թվականին ծնված Շուշան Ասատրյանը և 1974 թվականին ծնված Սոնյա Ռևազյանը։ Continue reading

Հայաստանում ստեղծվում է ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն

ՀԱՊԿ ԱԻՀԽ նիստի մասնակիցները՝ ՀԱՊԿ անդամ պետությունների՝ արտակարգ իրավիճակների գերատեսչությունների ղեկավարները և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Սեպտեմբեր 24, 2015 19:18 | RAZM.INFO - Սեպտեմբերի 22-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում անցկացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի (ԱԻՀԽ) հերթական 8-րդ նիստը: Continue reading

Հակառակորդի կրակոցներից Պառավաքարում սպանվել է քաղաքացիական

Տավուշի մարզ, հայ-ադրբեջանական սահման Սեպտեմբեր 24, 2015 19:09 | RAZM.INFO - Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ադրբեջանական կողմը դարձյալ խախտել է հրադադարի ռեժիմը՝ գնդակոծելով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը, ինչի հետևանքով Պառավաքար գյուղում հակառակորդի գնդակից սպանվել է քաղաքացիական անձ։  Continue reading

ԵԱՀԿ դիտորդներին Տավուշում ներկայացրել են հակառակորդի գնդակոծություների հետքերը

ԵԱՀԿ ներկայացուցիչների դիտարկում հայ-ադրբեջանական սահմանում Սեպտեմբեր 24, 2015 18:44 | RAZM.INFO - Սեպտեմբերի 22-ին ՀՀ Տավուշի մարզի Այգեպար բնակավայրի ուղղությամբ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակն անցկացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանագծի հերթական դիտարկումը: Continue reading

Վրաստանն ԱԱԽ նիստում չի ապահովել քվորում՝ երկրի ԶՈւ թվաքանակը հաստատելու համար

Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստը Սեպտեմբեր 24, 2015 12:19 | RAZM.INFO - Սեպտեմբերի 23-ին Վրաստանի նախագահի նստավայրում անցկացվել է ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Խորհրդի 11 անդամներից ներկա չեն եղել 4-ը, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, արտգործնախարար Գոերգի Կվիրիկաշվիլին։ Continue reading

Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 24

Սղերթ նահանգում PKK-ի զինյալների դեմ ձեռնարկվել է հատուկ գործողություն. (արխիվ) Սեպտեմբեր 24, 2015 11:06 | RAZM.INFO - Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ սեպտեմբերի 24-ին՝ 17։50-ի դրությամբ վիրավորվել է 5 ուժային, 2 քաղաքացիական անձ, PKK-ի 2 զինյալ, սպանվել է PKK-ի 3 զինյալ, ձերբակալվել է PKK-ի 6, ևս 7 զինյալ հանձնվել է ուժայիններին: Continue reading