Բերդավանում թշնամու կրակոցներից 2 քաղաքացիական է սպանվել

Այսօր՝ սեպտեմբերի 24-ի երեկոյան, ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը՝ կրակելով Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։ Հակառակորդի կրակոցներից Բերդավան գյուղում սպանվել է 2 կին՝ 1921 թվականին ծնված Շուշան Ասատրյանը և 1974 թվականին ծնված Սոնյա Ռևազյանը։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Աշոտ Ահարոնյանի հաղորդմամբ՝ նույն գյուղում վիրավորվել է նաև 2 տղամարդ։

Հավելենք, որ այսօր Պառավաքարում ևս սպանվել էր մեկ քաղաքացիական։
ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունից հայտնել էին, որ հակառակորդը սահմանի որոշ հատվածներում շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը։

Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 24–25-ը Միացյալ Նահանգներում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։

9 responses to “Բերդավանում թշնամու կրակոցներից 2 քաղաքացիական է սպանվել

  1. Pingback: Ադրբեջանի ԶՈւ-ին զսպելու համար ՀՀ զինված ուժերը դիմելու են համարժեք գործողությունների. ՊՆ | Ռազմ.info

  2. Pingback: Նալբանդյան. «Ադրբեջանը մարդկային զոհերի գնով սրում է իրավիճակը» | Ռազմ.info

  3. Pingback: ՊԲ. Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է ՊԲ դիրքերի վրա, հայկական կողմն ունի 4 զոհ | Ռազմ.info

  4. Pingback: Azerbaijani shelling kills 3 civilians in Tavush, Armenia | Razminfo blog

  5. Pingback: Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է 1 սպանվածի և 3 վիրավորի մասին | Ռազմ.info

  6. Pingback: Հայտնի է հայկական կողմի գործողությունների արդյունքում սպավնված ադրբեջանցի զինծառայողներից մեկի ինքնությունը | Ռազմ.info

  7. Pingback: Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է սեփական զինուժի 3 զինծառայողի մահվան մասին | Ռազմ.info

  8. Pingback: Հակառակորդն ունի ևս 6 զոհ. ՊԲ-ն հրապարակել է նրանց անունները | Ռազմ.info

  9. Pingback: Հայկական զինուժի և քաղաքացիական կորուստները 2015-ի սեպտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *