Հակառակորդի կրակոցներից Պառավաքարում սպանվել է քաղաքացիական

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ադրբեջանական կողմը դարձյալ խախտել է հրադադարի ռեժիմը՝ գնդակոծելով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը, ինչի հետևանքով Պառավաքար գյուղում հակառակորդի գնդակից սպանվել է քաղաքացիական անձ։ Ինչպես  Ռազմինֆոյի հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, սպանվել է Պառավաքարի բնակիչ 83-ամյա Պայծառ Աղաջանյանը։ Այժմ դեպքի վայրում են ոստիկանները, տարվում է քննություն։

Հրադադարի խախտման և քաղաքացիականի սպանվելու լուրը Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատեցին նաև ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվական վարչությունից։

Տեղեկացնենք նաև, որ սեպտեմբերի 22-ին Տավուշի մարզի Այգեպարի ուղղությամբ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը հերթական դիտարկումն է անցկացրել հայ-ադրբեջանական պետական սահմանագծում։

10 responses to “Հակառակորդի կրակոցներից Պառավաքարում սպանվել է քաղաքացիական

  1. Pingback: Տավուշում հակառակորդի կրակոցներից սպանվել է ևս 2 քաղաքացիական | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանի ԶՈւ-ին զսպելու համար ՀՀ զինված ուժերը դիմելու են համարժեք գործողությունների. ՊՆ | Ռազմ.info

  3. Pingback: ՊԲ. Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է ՊԲ դիրքերի վրա, հայկական կողմն ունի 4 զոհ | Ռազմ.info

  4. Pingback: Azerbaijani shelling kills 3 civilans in Tavush, Armenia | Razminfo blog

  5. Pingback: Հայտնի է հայկական կողմի գործողությունների արդյունքում սպավնված ադրբեջանցի զինծառայողներից մեկի անունը | Ռազմ.info

  6. Pingback: Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է սեփական զինուժի 3 զինծառայողի մահվան մասին | Ռազմ.info

  7. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 20-26 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

  8. Pingback: [Լրացված]Հակառակորդն ունի ևս 6 զոհ. ՊԲ-ն հրապարակել է նրանց անունները | Ռազմ.info

  9. Pingback: Հայկական զինուժի և քաղաքացիական կորուստները 2015-ի սեպտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *