Հայտնի է հայկական կողմի գործողությունների արդյունքում սպանված ադրբեջանցի զինծառայողներից մեկի անունը

Սոցիալական ցանցերում ադրբեջանական աղբյուրները հայտնել են հայկական զինված ուժերի կողմից վերջին օրերին իրականացվող խոշորածավալ պատժիչ գործողությունների արդյունքում սպանված ադրբեջանցի զինծառայողների մեկի անձնական տվյալները։

Սպանված զինծառայող Նեման Ահմադզադե

Սպանված զինծառայող Նեման Ահմադզադե

Ադրբեջանական ընդդիմադիր Meydan.TV համացանցային հեռուստատեսության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տեղեկություն, համաձայն որի՝ հայկական գնդակից այսօր սպանվել է Գետաբեկում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 1995-ին ծնված Ահմադզադե Նարիման Իսֆենդիյար օղլուն (Əhmədzadə Nəriman İspəndiyar oğlu, որոշ տեղերում կրճատ նշվում է Neman):

Պաշտոնական աղբյուրները, սակայն, զինծառայողի մահվան մասին ոչինչ չեն հաղորդում։

Հիշեցնենք, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և զորքերի շփման գծում սեպտեմբերի 24-ից ի վեր ընդունել է սրված բնույթ, երբ Տավուշի մարզի հայկական բնակավայրերի գնդակոծության և հրետակոծության  հետևանքով Բերդավան գյուղում զոհվեցին 2, իսկ Պառավաքարում՝ 1 խաղաղ բնակիչ։ Նրանք երեքն էլ կանայք էին։

Սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի՝ թիկունքում տեղակայված  զորավարժարաններից մեկում ուսումնական պարապմունքի անցկացման ժամանակ հակառակորդի հրետակոծության  հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 16 վիրավոր։ 

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ «ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ` մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան և կենդանի ուժը»։

Ադրբեջանական զինուժի նկատմամբ մեկնարկած պատժիչ գործողությունների մասին նույն օրը հայտնեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է։

2 responses to “Հայտնի է հայկական կողմի գործողությունների արդյունքում սպանված ադրբեջանցի զինծառայողներից մեկի անունը

  1. Pingback: ԵԼՔ լրատվական-վերլուծական կայք

  2. Pingback: Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է սեփական զինուժի 3 զինծառայողի մահվան մասին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *