Daily Archives: Սեպտեմբեր 6, 2015

«Էսկալացիան հարցի լուծում չէ». ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիք

Ջեյմս Ուորլիքի թվիթերյան գրառումը Սեպտեմբեր 6, 2015 22:48 | RAZM.INFO - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ականանետերի կիրառման պատճառով խաղաղ բնակչության շրջանում կորուստների համար մեղադրել է և´ ադրբեջանական, և´ հայկական կողմին։ Continue reading

Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 6

Թուրքիայի Դիարբեքիր նահանգում պայթյունի հետևանքով դեպի Մալաբադի կամուրջ տանող ճանապարհի մի մեծ հատված վնասվել է և կանգնեցվել է երթևեկությունը. աղբյուրը՝ Դողան լրատվական գործակալության Սեպտեմբեր 6, 2015 17:25 | RAZM.INFO - Հուլիսի 20-ից, հիմնականում Թուրքիայի քրդաբնակ շրջաններում ամենօրյա բախումներ են լինում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և Թուրքիայի ուժայինների միջև: Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը գրեթե շուրջօրյա ռեժիմով։ Continue reading

Արցախցի ազատամարտիկներն այսօր լուսացրել են Տավուշի դիրքերում

Տավուշի մարզի սահմանապահ դիրք Սեպտեմբեր 6, 2015 17:02 | RAZM.INFO - Տավուշի սահմանագոտում հակառակորդն անցած գիշեր ընդհանուր առմամբ հանգիստ է եղել, և ինտենսիվ կրակոցներ չեն եղել: Այս մասին ասել է Արցախի ազատամարտիկների միության (ԱԱՄ) «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Հարութ Մնացականյանը Continue reading

«Շանթ-2015». պայմանական հակառակորդի հետ սահմանում ռազմական ավան է բացվել

«Շանթ-2015» զորավարժության շրջանակներում բացված ռազմական վրանային ավանը, որում կենտրոնացված են տանկային, մոտոհրաձգային, հրետանային և այլ ստորաբաժանումներ Սեպտեմբեր 6, 2015 16:59 | RAZM.INFO - Այսօր՝ սեպտեմբերի 6-ին ավարտվել է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության ռազմաքաղաքական փուլը, քաղաքական գերատեսչություններն ավարտել են իրենց ներմուծականների կատարումը, ինչից հետո մեկնարկելու է զորավարժության բուն ռազմական փուլը: Continue reading

[Լրացված] Պաշտպանության բանակի զինծառայող է զոհվել

Սեպտեմբեր 6, 2015 13:48 | RAZM.INFO - Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում տեղի ունեցած արտակարգ պատահարի արդյունքում մահացել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Արտյոմի Հարությունյանը։ Continue reading

Ադրբեջանում մեկնարկել է լայնամասշտաբ զորավարժություն

Ս-300ՊՄՈւ-2 Ֆավորիտ զենիթահրթիռային համակարգերն Ադրբեջանում Սեպտեմբեր 6, 2015 12:10 | RAZM.INFO - Մարտական պատրաստվածության մակարդակի ստուգման նպատակով այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Ադրբեջանում մեկնարկել է ԶՈւ-ի հրամանատարաշտաբային լայնամասշտաբ զորավարժություն, որին մասնակցում են բոլոր, այդ թվում՝ ՀՕՊ և զենիթահրթիռային ստորաբաժանումները: Continue reading

ՊԲ հայտարարությունը` առաջնագծում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության «Օսա» զենիթահրթիռային համալիրը հրթիռի արձակման ժամանակ Սեպտեմբեր 6, 2015 11:52 | RAZM.INFO - Հաշվի առնելով վերջին շրջանում ադրբեջանական կողմի գործողությունները` Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նախազգուշացնում է. Continue reading