[Լրացված] Պաշտպանության բանակի զինծառայող է զոհվել

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում տեղի ունեցած արտակարգ պատահարի արդյունքում մահացել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Արտյոմի Հարությունյանը։

ՊԲ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։

Պաշտպանության բանակի հրամանատարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

[Լրացում] Ըստ ՀՀ քննչական կոմիտեի կայքի՝ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 01:45-ի սահմաններում, մարտական դիրքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային Նարեկ Արտյոմի Հարությունյանը՝ ստորին ծնոտի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով: Ըստ նախնական տվյալների՝ Նարեկ Հարությունյանը մահացու հրազենային վնասվածքը հասցրել է ինքը:

ՀՀ քննչական կոմիտեի երրորդ կայազորային քննչական բաժնում, ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ, հարուցվել է քրեական գործ:

2 responses to “[Լրացված] Պաշտպանության բանակի զինծառայող է զոհվել

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 30 օգոստոսի – 7 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Հայկական զինուժի և քաղաքացիական կորուստները 2015-ի սեպտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *