Հուլիսի 20-ից, հիմնականում Թուրքիայի քրդաբնակ շրջաններում ամենօրյա բախումներ են լինում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և Թուրքիայի ուժայինների միջև: Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը գրեթե շուրջօրյա ռեժիմով։
Միլլիյեթ. PKK զինյալները երեկ երեկոյան 8-ի սահմաններում Քուրդերե բնակավայրի մոտ փակել են Թուրքիայի Բինգյոլ նահանգից Էլազըգ տանող մայրուղին, ստուգել անցնող մեքենաները: Վերջիններս այս գործողության ժամանակ ստիպել են Բինգյոլից Էլազըգ հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենային հետ վերադառնալ ու հետևից կրակ են բացել: Տուժածներ չկան: Զինյալները կրակել են նաև դեպքի վայր ժամանած անվտանգության ուժերի վրա: Փոխհրաձգություն է սկսվել: Շրջանում բախումները դեռ տեղ-տեղ շարունակվում է: Բինգյոլ-Էլազըգ մայրուղին ներկայում անվտանգության նկատառումներով փակ է:
Աքշամ. PKK զինյալներն երեկ՝ սեպտեմբերի 5-ի երեկոյան, Թուրքիայի Կարս նահանգի Սարիղամիշ գավառից Էրզրում տանող մայրուղու վրա գտնվող Մեսջիթլի բնակավայրի մոտ փակել են ճանապարհը, կանգնեցրել անցնող 4 մեքենա (1 ավտոբուս, 3 բեռնատար), իրենց կազմակերպության քարոզչությունն արել, այնուհետև կրակել մեքենաների ուղղությամբ: Թուրքիայի օդուժը զինյալներին բռնելու նպատակով տարածքում գործողություն է սկսել: Անվտանգության նկատառումներով ճանապարհը պակված է:
Միլլիյեթ. PKK զինյալներն այսօր՝ ժամը 11:30 հարձակվել են Թուրքիայի արևելյան Թունջելի նահանգի Շեհիթ Նահիթ Բուլութ ոստիկանատան վրա: Փոխհրաձգության ժամանակ սպանվել է 2 զինյալ, 1 սոտիկան: Վիրավորվել են ևս 2 ոստիկան ու մի քանի քաղաքացի: Այսօր կրակոցներ են լսվել նաև նահանգի այլ ծայրամասերում:
Միլլիյեթ. Թուրքիայի հարավարևելյան Բաթման նահանգի Հիլալ շրջանում YDG-H անդամների տեղակայած ինքնաշեն պայթուցիկի պայթյունից այսօր 4 ոստիկան է վիրավորվել ու հոսպիտալացվել: Վերջիններից 23 ամյա Վեյսի Ռյուզքար Քոչն ավելի ուշ հիվանդանոցում մահացել է:
Միլլիյեթ. Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի կենտրոնական Սուր գավառի Հասըրլը շրջանում ոստիկաններն այսօր՝ սեպտեմբերի 6-ի առավոտյան, փորձել են լցնել «Քրդական աշխատավորական կուսակցության» երիտասարդական թևի (YDG-H) անդամների փորած խրամատները, ինչի ժամանակ նույն կազմակերպության անդամները նռնականետներով հարձակվել են ոստիկանների վրա՝ սպանելով նրանցից 2-ին ու վիրավորելով ևս 3-ին: Շրջանում Թուրքիայի օդուժի աջակցությամբ գործողություն է սկսվել ու պարետային ժամ հայտարարվել: Կան բազմաթիվ ձերբակալվածներ:
Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։
Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:
Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 6-12 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info