Հաշվի առնելով վերջին շրջանում ադրբեջանական կողմի գործողությունները` Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նախազգուշացնում է.
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որդեգրած գործելաոճը ոչ միայն պատճառ են դառնում չարդարացված ու անդառնալի կորուստների, այլև դեպքերի նման զարգացման շարունակականության խորացումը հնարավոր է հանգեցնի անկանխատեսելի հետևանքների»:
Պաշտպանության բանակի ղեկավարությունը տեղեկացնում է ինչպես Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցներին, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ առաջնագծում հետագա սրացումների և դրանցից բխող հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա: