Տավուշի սահմանագոտում հակառակորդն անցած գիշեր ընդհանուր առմամբ հանգիստ է եղել, և ինտենսիվ կրակոցներ չեն եղել: Այս մասին ասել է Արցախի ազատամարտիկների միության (ԱԱՄ) «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Հարութ Մնացականյանը «Արցախպրեսի» հետ զրուցի ժամանակ:
Մնացականյանի տեղեկացմամբ՝ երեկ՝ սեպտեմբերի 5-ին, Արցախի վարչապետի և ԱԱՄ նախագահի գլխավորությամբ Ստեփանակերտից Տավուշ մեկնած ազատամարտիկներն արդեն զինծառայողների հետ մարտական հերթապահություն են իրականացնում, ու թեև որոշ հատվածներում հակառակորդի կողմից տարբեր զինատեսակներից կրակոցներ են եղել, իրավիճակը հանգիստ է:
«Ուզում եմ հավաստիացնել, որ մեր դիրքերն ամուր են, ազատամարտիկների ներկայությունը նոր լիցքեր է հաղորդել զինվորներին, և հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն ջախջախից պատասխան կստանա»,-նշել է «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական հկ նախագահը:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 30 օգոստոսի – 7 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info