ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ականանետերի կիրառման պատճառով խաղաղ բնակչության շրջանում կորուստների համար մեղադրել է և´ ադրբեջանական, և´ հայկական կողմին։ Թվիթերի իր միկրոբլոգում նա գրել է. «Կան հավաստի զեկույցներ, որ երկու կողմն էլ վերջերս ականանետներ են օգտագործել, ինչը կորուստների է հանգեցրել քաղաքացիականների շրջանում։ Էսկալացիան հարցի լուծում չէ»։
Այս հայտարարությունն արժանացել է Թվիթերի որոշ հայ օգտատերերի վրդովմունքին. Ուորլիքին մեղադրել են կողմերի միջև հավասարության նշան դնելու համար՝ իրական ագրեսորին ճանաչելու համար հրավիրելով նրան սահմանամերձ գոտի։
Հիշեցնենք, որ վերջին օրերին հատկապես անհանգիստ է եղել ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում, որոնց մի քանի բնակիչներ վիրավորվել էին նաև ադրբեջանական կողմից արձակած ականներից։
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 30 օգոստոսի – 5 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info