Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 24

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ սեպտեմբերի 24-ին՝ 17։50-ի դրությամբ վիրավորվել է 5 ուժային, 2 քաղաքացիական անձ, PKK-ի 2 զինյալ, սպանվել է PKK-ի 3 զինյալ, ձերբակալվել է PKK-ի 6, ևս 7 զինյալ հանձնվել է ուժայիններին: Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը։


Անադոլու․ Թուրքիայում` Բինգյոլից Էլազիղ տանող ճանապարհին, PKK-ի զինյալների և անվտանգության ուժերի բախման հետևանքով PKK-ի 2 զինյալ է սպանվել։

Դողան․ Թուրքիայի Էրզրում նահանգի Յաքութիյե գավառում՝ ԶՈւ բազային հարակից այգում, պայթյուն է եղել։ Ոստիկանությունը փակել է դեպի շենք տանող բոլոր ճանապարհները։

 Էրզրում նահանգի Յաքութիյե գավառում՝ ԶՈւ կենտրոնի շենքի հարակից այգում պայթյուն է եղել․աղբյուրը՝ Դողան լրատվական գործակալության

Էրզրում նահանգի Յաքութիյե գավառում՝ ԶՈւ կենտրոնի շենքի հարակից այգում, պայթյուն է եղել․աղբյուրը՝ Դողան լրատվական գործակալության


Իհլաս․ Օգոստոսի 28-ին Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Էյյուբիյե շրջանում 2 թուրք ոստիկան սպանած PKK-ի 5 զինյալ է ձերբակալվել։

IMCTV. PKK-ի զինյալները հարձակվել են Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի և Յուքսեքովա գավառներում հատուկ նշանակության ջոկատների վրա, ինչից հետո կանգնեցվել է դեպի Յուքսեքովա տանող ճանապարհի երթևեկությունը։

IMCTV. Թուրքիայի Քոջաելի նահանգի Դերինջե գավառում պահեստ է պայթել, վիրավորվել է քաղաքացիական անձ ։

Դերինջե շրջանում պահեստ է պայթել

Դերինջե շրջանում պահեստ է պայթել


IMCTV. Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի և Չուքուրջա գավառները մինչև հոկտեմբերի 8-ը «ռազմական անվտանգության գոտի» են հայտարարվել։

Շեմդինլի և Չուքուրջան շրջանները մինչև հոկտեմբերի 8-ը «ռազմական անվտանգության գոտի» են հայտարարվել․ աղբյուրը՝ IMCTV լրատվական կայքի

Շեմդինլի և Չուքուրջա շրջանները մինչև հոկտեմբերի 8-ը «ռազմական անվտանգության գոտի» են հայտարարվել․ աղբյուրը՝ IMCTV լրատվական կայքի


Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայք․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Դաղլջա շրջանում Թուրքիայի ԶՈւ-ն հայտնաբերել և ոչնչնացրել է PKK-ի զինյալների զինապահեստները և ապաստարանները։

Միլլիյեթ․ Թուրքիայի գործող նախագահ Էրդողանը, անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Ջոն Քիրբիի՝ Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (YPG) վերաբերյալ արտահայտած մտքերին, ասել է․

Ե՛վ «Ժողովրդավարական միություն կուսակցությունը» (YPG), և՛ ԻՊ-ն, և՛ PKK-ն ահաբեկչական կազմակերպություններ են։ ԱՄՆ-ն YPG-ի կազմակերպած գործողությունների համար որևէ գին չի վճարում, գին վճարողը մենք են, մենք քաջատեղյակ ենք YPG-ի գործողություններին։ Այդ պատճառով էլ, կարծում եմ՝ ԱՄՆ-ն պետք է վերանայի իր վերաբերմունքն այդ հարցին։

Հիշեցնենք, որ Ջոն Քիրբին սեպտեմբերի 21-ի ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ն ահաբեկչական չի համարում Սիրիայի քրդական «Ժողովրդավարական Միություն կուսակցությանը»։


Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում անվտանգության ուժերին է հանձնվել PKK-ի 7 զինյալ։

Դողան․ Թուրքիայի հյուսիսարևելյան Թունջելի նահանգի Բաթման գյուղում PKK-ի զինյալները նռնականետերով և հրազենով հարձակվել են հատուկ նշանակության ոստիկանական խմբերին տեղափոխող զրահամեքենայի վրա։ Ուժայինների պատասխան կրակից PKK-ի զինյալները փախել են։ Նրանց հայտնաբերելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։ Օդ բարձրացված «Կոբրա» հարվածային ուղղաթիռները հայտնաբերել և կրակել են PKK-ի զինյալների գտնվելու վայրերի վրա։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառի սահմանապահ 34-րդ բրիգադի հրամանատարությանը կից Թեքելիի սահմանապահ 2-րդ գումարտակի ծառայողների իրականացրած ստուգումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է PKK-ի 1 զինյալ։

Միլլիյեթ․ Թուրքիայի հարավարևելյան Բիթլիս նահանգի Խիզան գավառում PKK-ի զինյալները կրակել են գավառի ժանդարմերիայի հրամանատարության վրա։ Տևական փոխհրաձգությունից հետո PKK-ի զինյալները փախել են։ Զոհեր և վիրավորներ չկան։ PKK-ի զինյալներին հայտնաբերելու համար նահանգում ձեռնարկվել են հատուկ գործողություններ։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Բիթլիս նանահգում՝ Բիթլիս-Բայքան ավտոմայրուղու վրա, ժանդարմերիայի որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և ոչնչացվել է PKK-ի զինյալների կողմից ճանապարհին տեղադրված 2 միավոր ինքնաշեն պայթուցիկ սարք։

Միլլիյեթ․ Թուրքիայի հարավարևելյան Սիիրթ նահանգի համանուն քաղաքում PKK-ի զինյալները նռնականետերով և հրազենով հարձակվել են ժանդարմերիային կից 3-րդ դիվերսիոն բրիգադի զինծառայողների վրա։ Արդյունքում վիրավորվել և հոսպիտալացվել է 2 ուժային։ Ուժայինների պատասխան կրակից հետո PKK-ի զինյալները փախել են։ Նրանց հայտնաբերելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։

Իհլաս․ Թուրքիայի արևելյան Բինգյոլ նահանգի Բինյգյոլ-Էլազիգ ճանապարհի 5-րդ կմ-ին՝ Քուրուդերե գյուղի մոտակայքում, PKK-ի զինյալները փակել են ճանապարհը և սկսել մեքենաներ կանգնեցնել։ Վերջիններս նռնականետերով և հրազենով հարձակվել են գործողություններին միջամտելու համար դեպքի վայր ժամանած ոստիկանական զրահամեքենայի վրա։ Արդյունքում վիրավորվել է 3 ոստիկան, 1 քաղաքացիական անձ։ Սպանվել է նաև PKK-ի 1 զինյալ, ևս 2-ը վիրավորվել են։ Հարձակումը կատարած մյուս զինյալներին հայտնաբերելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

One response to “Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 24

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 20-26 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *