Սեպտեմբերի 21-ին Սիսիան-Վայք ավտոճանապարհի 32-րդ կմ-ում՝ չբացահայտված հանգամանքներում «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը։ Փրկարարները ձորից դուրս են բերել մեքենայի վարորդ՝ 1989 թվականին ծնված զինծառայող Սուրեն Դավթյանի դին։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ ՏԿԱԻՆ-ի հաղորդագրության՝ մահացածը լեյտենանտ է, ծառայել է Նարավանի զորամասերից մեկում։
Ինչպես հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սուրեն Դավթյանը ՊՆ զորամասերից մեկում ծառայում էր որպես կառավարման դասակի հրամանատար։
Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 20-26 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info