Վարչապետը և պաշտպանության նախարարն այցելել են Տավուշի սահմանամերձ գյուղեր

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այցելել են Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ, ծանոթացել սահմանային գոտում առկա իրավիճակին, այնտեղ իրականացվող ծրագրերի ընթացքին և խնդիրներին:

Կառավարության պաշտոնյաների հանդիպումը սահմանամերձ գյուղերի գյուղացիների հետ

Կառավարության պաշտոնյաների հանդիպումը սահմանամերձ գյուղերի գյուղացիների հետ

Պաշտոնյաները եղել են Պառավաքար, Սևքար և Կոթին համայնքներում, որտեղ հանդիպել են տեղի բնակիչներին: Կոթիում հյուրերը լսել են համայնքի բնակիչներին հուզող հարցերը, որոնք մասնավորապես վերաբերել են 27 հեկտար ցորենի արտերը կրակոցների հետևանքով չմշակելուն: Վարչապետը խոստացել է անհրաժեշտ գումարներ տրամադրել չմշակված ցորենի դաշտերի փոխհատուցման համար:

Վարաչապետ Աբրահամյանը վստահեցրել է նաև, որ հակառակորդի կողմից կրակահերթերի հետևանքով սահամանամերձ համայնքների բնակիչների բնակարանների կրած վնասները կփոխհատուցի ՀՀ կառավարությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *