ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, հրամանագիր է ստորագրել ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, շարքային Հայկ Կառլենի Թևոյանին՝ Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության և անձնական արիության համար հետմահու «Մարտական ծառայության» մեդալով պարգևատրելու մասին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ պայմանագրային զինծառայողը զոհվել է սեպտեմբերի 2-ին՝ թշնամու կրակոցից։ ՀՀ ՊՆ-ն մանրամասներ է ներկայացրել թշնամու գնդակից զոհված պայմանագրայինի մասին։