Սեպտեմբերի 3-ին` 10:30-ի սահմաններում հակառակորդը խոշոր տրամաչափի դիպուկահար հրազենով կրակել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրքում մարտական հերթապահության նշանակված նույն զորամասի պայմանագրային զինծառայող Հայկ Կառլենի Թևոյանի (ծնվ. 1975թ. ՀՀ ԶՈՒ-ում` 2010թ.-ից) ուղղությամբ, ինչի արդյունքում վերջինս պարանոցի շրջանում ստացած հրազենային գնդակային վնասվածքից մահացել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունն է հայտնում Հայկ Կառլենի Թևոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Նշենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ և 6-րդ կետերով, այն է՝ սպանությունը՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով (կետ 13), շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով (կետ 6)։ Տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը։
Զինծառայողի զոհվելու մասին ավելի վաղ հայտնել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Pingback: Զոհված զինծառայողը պարգևաատրվել է «Մարտական ծառայության» մեդալով | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 30 օգոստոսի – 7 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info