ՊԲ զինծառայողներին բնակարաններ կհատկացվեն Արցախի Մարտունիում

Արցախի Մարտունիում ավարտվում է բնակելի նոր թաղամասի կառուցումը, որ 93 բնակարանների մի մասը կտրամադրվի ՊԲ զինծառայողների ընտանիքներին, մյուս մասը՝ կտրամադրվի հիփոթեքային վարկավորմամբ: Նոր թաղամասի կառուցման աշխատանքները իրականացվում են բարեգործական հիմունքներով: Այս մասին հայտնում է Արցախի քաղաքաշինության նախարարության կայքը:

Արցախի Մարտունիում կառուցվող նոր շենքը, որից բնակարաններ են հատկացվելու զինծառայողներին

Արցախի Մարտունիում կառուցվող նոր շենքը, որից բնակարաններ են հատկացվելու զինծառայողներին

Նախորդ տարվա փետրվարից մեկնարկած բնակելի թաղամասի շինաշխատանքներն նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ: Ներկայում տարվում են ներքին ու արտաքին հարդարման աշխատանքները: Նախագծի համաձայն՝ թաղամասը կունենա կենտրոնացված ջեռուցում և խաղահրապարակ:

Նշենք, որ այս տարվա սկզբից հայկական զինված ուժերի զինծառայողներին բնակարաններ են տրամադրվել նաև ՀՀ ՊՆ ՀՕՊ զորամասերից մեկի և 5-րդ ԲԿ զորամասերից մեկի զինծառայողներին, ինչպես նաև Ագարակում ծառայող ՀՀ ԶՈւ զինծառայողներին: Ընդհանուր առմամբ՝ 2015թ. ամբողջ ընթացքում ՀՀ ՊՆ-ն նախատեսում է զինծառայողների տրամադրել 130 բնակարան:

2 responses to “ՊԲ զինծառայողներին բնակարաններ կհատկացվեն Արցախի Մարտունիում

  1. Pingback: Ստեփանակերտում ՊԲ սպաների համար նախատեսված բնակելի թաղամաս է կառուցվում | Ռազմ.info

  2. Pingback: ՊԲ սպաներին բնակարաններ են հատկացվել Մատաղիսում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *