Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ սեպտեմբերի 25-ին՝ 16։59 դրությամբ սպանվել է 2 ուժային, PKK-ի 13 զինյալ, 1 քաղաքացիական անձ, վիրավորվել է 11 ուժային, ձերբակալվել է 4, ուժայիններին է հանձնվել PKK-ի 1 զինյալ: Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը։
Հյուրիեթ․ Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ քրդական հարցը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։
Հունիսի 7-ի ընտրություններից հետո «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նպատակադրվեց արտահերթ ընտրություներ անցկացել՝ հանուն իր միակուսակցական կառավարություն ունենալու հավակնությունների։ Հենց այդ ժամանակ էլ սկսվեցին ահաբեկչական գործողությունները։
Անադոլու․ Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Շանլըուրֆա նահանգի Էյուբիյե գավառի մասնաճյուղի շենքի վրա հարձակում իրականացրած 4 անձանց, որոնք կասկածվում են նաև PKK-ի անդամ լինելու մեջ։
Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում PKK-ի մեկ զինյալ է սպանվել։
Միլիեթ․ Թուրքիայի հարավարաևելյան Դիարբեքիր նահանգի Լիջե գավառում PKK-ի զինյալները կրակել են Դոքյանուս Թեփե ռազմաբազայի զինվորականներին տեղափոխող ուղղաթիռի ուղղությամբ։ Մեկ զինվորական վիրավորվել է։
Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայք Թուրքիայի Աղրը նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում PKK-ի 3 զինյալ է սպանվել։ Առգրավվել է Կալաշնիկովի 4 ինքնաձիգ, մեկ դիպուկահար հրացան, ձեռքի երեք նռնակ և RPG-7 տեսակի մեկ նռնականետ։
Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայք. Թուրքիայի անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում Բինգյոլ նահանգից Էլազիղ տանող ճանապարհին PKK-ի 4 զինյալ է սպանվել։
Անադոլու․ Սեպտեմբերի 15-ին Իրաքի հյուսիսային Սինաթ-Հաֆթանին շրջանում թուրքական օդուժը F-16 մարտական ինքնաթիռներով PKK-ի զինյալներին պատկանող մեկ թաքստոց և պահեստ է ռմբակոծել։ Թուրքական աղբյուրները պնդում են, որ 40 րոպե տևած օդային հարվածների արդյունքում PKK-ի 30 զինյալ է սպանվել։
Առցանց աղբյուրները տարածել են նաև օդային հարվածների տեսանյութը։
Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառի Դաղլըջա շրջանում թուրքական օդուժի հատուկ գործողության արդյունքում PKK-ի 5 զինյալ է սպանվել։ Թուրքական աղբյուրները պնդում են, որ սպանված զինյալները սեպտեմբերի 6-ին Դաղլըջայի հարձակման մասնակիցներն են, որի արդյունքում 16 թուրք ուժային էր սպանվել։
Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում թարմացվել է Բեյթյուշշեբափ գավառի ժանդարմերիայի կայանի վրա հարձակման վերաբերյալ տեղեկությունները։ Համաձայն դրանց՝ սպանվել է 2 ուժային, վիրավորվել 1 քորուջու և ժանդարմերիայի 8 զինծառայող։
Իհլաս․ Թուրքիայի արևելյան Իգդիր նահանգի Թուզլուջա գավառի Հալքշլա գյուղի շրջանում ականի պայթյունի հետևանքով մահացել է քաղաքացիական անձ։ Դեպքի առթիվ տարվում է հետաքննություն։
Դողան․ PKK-ի զինյալների՝ Թուրքիայի Շրնաք նահանգի Բեյթյուշշեբափ գավառի ժանդարմերիայի կայանի վրա հարձակման հետևանքով վիրավորված 4 զինծառայողներից մեկը՝ 23 ամյա Ալի Չաքարը մահացել է։
Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Իդիլ գավառում PKK-ի երիտասարդական թևի (YDG-H) անդամները ցանկացել են խրամատներ փորել և բարիկադներ դնել։ Նրանց գործողություններին միջամտելու համար դեպքի վայր ժամանած ոստիկանների ու YDG-H-ի անդամների միջև սկսված բախումները շարունակվել են ամբողջ գիշեր։
Միլլիյեթ․ PKK-ի զինյալները հրազենով և նռնականետներով հարձակվել են Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Սեսլիջե գյուղի մոտակայքում գտնվող ռազմաբազայի վրա։ Տևական փոխհրաձգությունից հետո PKK-ի զինյալները փախել են։ Նահանգում ձեռնարկվել են հատուկ գործողություններ։
Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում PKK-ի զինյալ է հանձնվել Բյույուքչիֆթլիք գյուղի ժանդարմերիայի տեղամասի հրամանատարությանը։ Նա ուժայիններին է հանձնել նաև AK-47 «Կալաշնիկովի» 4 պահունակ, փամփուշտներ, 1 միավոր ինքնաշեն պայթուցիկ։
Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Նուսայբին գավառում PKK-ի զինյալները նռնականետներով և հրազենով հարձակվել են Գյուրյուն գյուղի ժանդարմերիայի տեղամասի վրա։ Արդյունքում վիրավորվել է 2 զինծառայող։ Ուժայինների պատասխան կրակից հետո PKK-ի զինյալները փախել են։ Նրանց հայտնաբերելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։
Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սիլվան գավառի համանուն քաղաքի Մեսջիդ թաղամասի Ազիզօղլու փողոցում PKK-ի երիտասարդական թևի (YDG-H) անդամները բարիկադներ են դրել և խրամատներ փորել։ Նրանց գործողություններին միջամտելու համար դեպքի վայր ժամանած ոստիկանական խմբերի և YDG-H-ի անդամների միջև բախումներ են սկսել։ Տևական փոխհրաձգությունից հետո YDG-H-ի անդամները փախել են։ Զոհեր և վիրավորներ չկան։ Ոստիկանության ձեռնարկած հատուկ գործողությունները շարունակվում են։
Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Բեյթյուշշեբափ գավառում PKK-ի զինյալները հրազենով և նռնականետներով միաժամանակ հարձակվել են գավառի ժանդարմերիայի հրամանատարության, Այվալք գյուղի ժանդարմերիայի գումարտակի հրամանատարության և Թաշարասը գյուղի ժանդարամերիայի տեղամասի վրա։ Արդյունքում վիրավորվել է 4 ուժային։
Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Իդիլ գավառում PKK-ի զինյալներն ինքնաշեն պայթուցիկ են նետել և հրազենով կրակել են պարեկություն անող ոստիկանական զրահամեքենայի վրա։ Ուժայինների պատասխան կրակից հետո PKK-ի զինյալները փախել են։ Վերջիններիս հայտնաբերելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ, դեպքի վայր են ուղարկվել լրացուցիչ ոստիկանական ջոկատներ։
Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։
Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:
Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 20-26 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info