Քննարկվել է զինված ուժերում հրամանատարական պատրաստության վիճակը

Սեպտեմբերի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը` նվիրված զինված ուժերում հրամանատարական պատրաստության վիճակին, առկա խնդիրներին ու բարելավման ուղիներին։

ՀՀ ՊՆ-ին կից Կոլեգիայի նիստ

ՀՀ ՊՆ-ին կից Կոլեգիայի նիստ

Նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել է ներկայիս աշխարհաքաղաքական և տարածաշրջային իրադարձությունների զարգացման ընթացքին՝ նշելով, որ հատկապես նման իրավիճակում հայկական զինված ուժերում հաջողությունների կարելի է հասնել միայն զինված ուժերի առջև ծառացած խնդիրների հետևողական իրականացմանը նպատակաուղղված գրագետ հրամանատարական կազմի համապատասխան աշխատանքի արդյունքում:

Հիմնական զեկուցողներ են եղել ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Տիրան Խաչատրյանը և ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, ովքեր մանրամասն ներկայացրել են վերջին շրջանում սպաների մասնագիտական կարողություններն ու մեթոդական վարպետությունը, ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով արված աշխատանքները, արձանագրված որոշակի բացթողումները:

Քննարկումների արդյունքում հետագա անելիքների վերաբերյալ նիստի մասնակիցներին տրվել են նաև համապատասխան հանձնարարականներ:

One response to “Քննարկվել է զինված ուժերում հրամանատարական պատրաստության վիճակը

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 20-26 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *