Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ՊԲ-ում կատարված աշխատանքների արդյունքների քննարկմանը: Այս մասին հայտնում է ՊՆ տեղեկատվության վարչությունը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հաշվետու ժամանակահատվածում զինանձնակազմի մարտական և զորահավաքային պատրաստականության բարձրացմանը միտված, մարտունակության պատշաճ մակարդակի ապահովման, մարտական պատրաստության հանկարծակի ստուգումների և առաջնագծում անձնակազմի զգոնության պահպանման, մարտական հերթապահության կրման պայմանների կատարելագործման, հենակետերի լրակահավորմանն ուղղված մեծածավալ միջոցառումների վերաբերյալ հարցեր։
Գործողությունների համադրման շրջանակում իրականացվող համալիր միջոցառումների համատեքստում քննարկվել են նաև հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցումը կանխելուն նպատակաուղղված ընթացիկ և հեռանկարային ծրագրերը: