Tag Archives: ռազմաօդային ուժեր

Հնդկաստանի ՊՆ-ն հաստատել է ռուսական 33 կործանիչի գնման պայմանագիրը

Հուլիս 3, 2020 12:17 | RAZM.INFO -

Հուլիսի 2-ին Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է երկրի ռազմաօդային ուժերի համար 33 միավոր ռուսական կործանիչ՝ 21 միավոր ՄիԳ-29 և 12 միավոր Սու-30ՄԿԻ գնելու պայմանագիրը։ Ընդհանուր 2,43 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ ռուս-հնդկական գործարքը կնքվել է վերջին շրջանում Հիմալայան լեռներում Չինաստանի և Հնդկաստանի միջև սահմանային գոտում լարվածության աճի ֆոնին։

Continue reading

ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Հնդկաստանի նկատմամբ. Jane’s

Հունիս 30, 2020 13:52 | RAZM.INFO -

Հունիսի 26-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնատար անձանցից մեկը հայտնել է, որ իրենք մշտապես կոչ են անում իրենց բոլոր դաշնակիցներին և գործընկերներին դադարեցնել Ռուսաստանի հետ գործարքները, որոնք սպառնում են ամերիկյան պատժամիջոցներ հարուցել։ Այս առումով Հնդկաստանը ևս ապահովագրված չէ «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքից։

Continue reading

Պակիստանը խոցել է Հնդկաստանի ՌՕՈւ 2 ինքնաթիռ

Հնդկաստանի ՌՕՈւ «Միրաժ-2000» կործանիչներ Փետրվար 27, 2019 12:11 | RAZM.INFO -

Փետրվարի 27-ին Պակիստանի զինված ուժերը խոցել են իրենց օդային տարածք մտած Հնդկաստանի ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռ: Այս մասին հայտնել է Պակիստանի ԶՈւ խոսնակը:

Continue reading

Ադրբեջանի ՌՕՈւ ինքնաթիռները և անձնակազմը մեկնել են Թուրքիա՝ զորավարժությունների

«ԹուրԱզ բազե–2016» զորավարժությանը ներգրավված Ադրբեջանի ՌՕՈւ ՄիԳ-29 կործանիչներ Օգոստոս 31, 2018 16:49 | RAZM.INFO - Սեպտեմբերի 3-ին մեկնարկող Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ «ԹուրԱզ շահին» («ԹուրԱզ բազե») զորավարժությանը մասնակցելու նպատակով Թուրքիայի Քոնյա քաղաք են մեկնել Ադրբեջանի ՌՕՈւ ինքնաթիռները և անձնակազմը:  Continue reading

Թուրքիայի ԶՈւ–ն շարունակում է Իրաքի հյուսիսում PKK-ի դեմ գործողությունները

Թուրքիայի օդուժը շարունակում է Իրաքի հյուսիսում PKK-ի դեմ գործողությունները Հուլիս 4, 2018 15:55 | RAZM.INFO - Հուլիսի 3-4-ը Թուրքիայի ռազմաօդային ուժերը հերթական հարվածներն են հասցրել Իրաքի հյուսիսային շրջաններին։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պաշտոնական էջը։ Continue reading

Իրաքն ԱՄՆ-ից ստացել է F-16 կործանիչների երրորդ խմբաքանակը

Իրաքի՝ ԱՄՆ-ից ստացած Իրաքի՝ ԱՄՆ-ից ստացած IAF1620 F-16D կործանիչը Օգոստոս 10, 2016 16:07 | RAZM.INFO - Օգոստոսի 8-ին Իրաքի ռազմաօդային ուժերը ստացել են ամերիկյան Lockheed Martin Aeronautics ընկերության արտադրության 4 միավոր F-16 կործանիչ, որը Իրաքին փոխանցված կործանիչների երրորդ խմբաքանակն է:  Continue reading

Հնդկաստանում ՄիԳ-27 կործանիչ-ռմբակոծիչը բախվել է բնակելի տներին, օդաչուները ողջ են

Հնդկաստանի ՌՕՈւ ՄիԳ-27 կործանիչ-ռմբակոծիչի մնացորդները Հունիս 13, 2016 12:17 | RAZM.INFO - Հնդկաստանի Ջոդհպուր շրջանում ռազմաօդային ուժերի ՄիԳ-27 կործանիչ-ռմբակոծիչ է կործանվել՝ վնասելով բնակելի 2 տուն: Ռազմական ինքնաթիռի 2 օդաչուն էլ կարողացել են դուրս թռչել կատապուլտի միջոցով: Continue reading

Ռազմաօդային ուժերի զորավարժություն Ադրբեջանում՝ «ՕՍԱ» ԶՀՀ կիրառմամբ

Զորավարժության ժամանակ խոցված թիրախը: Նկարը՝ Ադրբեջանի ՊՆ կայքից Նոյեմբեր 27, 2015 23:02 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Ադրբեջանի ռազմաօդային ուժերն և հակաօդային պաշտպանության միջոցները զորավարժության շրջանակներում հանկարծակի «տագնապ» ազդանշանով  բերվել են մարտական պատրաստության: Continue reading

Ավարտվել են Թուրքիայի և Ադրբեջանի օդուժի մեկամսյա համատեղ զորավարժությունները

Զորավարժությանը մասնակցող անձնակազմը՝ արդյունքների ամփոփման ժամանակ Սեպտեմբեր 18, 2015 20:30 | RAZM.INFO - Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Ադրբեջանում ավարտվել է այդ երկրի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի միջև դեռևս օգոստոսի 22-ին մեկնարկած և Եվլախում անցկացվող «TurAz Qartalı – 2015» (Թուրք-ադրբեջանական արծիվ) համատեղ զորավարժությունը։ Continue reading

ԻՊ զինյալի «սելֆիի» շնորհիվ ԱՄՆ օդուժը գտել և ոչնչացրել է իսլամիստների հրամանատարական կետը

ԱՄՆ ՌՕՈւ F-16 կործանիչներ Հունիս 4, 2015 17:42 | RAZM.INFO - ԱՄՆ ռազմաօդային ուժերին հաջողվել է ավիահարվածի միջոցով ոչնչացնել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման հրամանատարական խոշոր կետերից մեկը՝ բացահայտելով դրա տեղակայման վայրը սոցիալական ցանցերից մեկում հրապարակված «սելֆիի» միջոցով, որը հրապարակել էր ԻՊ-ական զինյալը։ Continue reading