Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Ադրբեջանում ավարտվել է այդ երկրի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի միջև դեռևս օգոստոսի 22-ին մեկնարկած և Եվլախում անցկացվող «TurAz Qartalı – 2015» (Թուրք-ադրբեջանական արծիվ) համատեղ զորավարժությունը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում նշվում է, որ զորավարժության ավարտին նվիրված հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը և թուրքական զորախմբի ղեկավար, գնդապետ Նիհաթ Չըրաքօղլուն, ովքեր վերլուծել են համատեղ վարժանքների` ներառյալ ներգրավված ավիացիոն տեխնիկայի և անձնակազմի ցուցաբերած արդյունքները։
Հիշեցնենք, որ անցկացվող համատեղ զորավարժություններում մասնակցում էին ադրբեջանական օդուժի ՄիԳ-29 կործանիչներ, Սու-25 գրոհիչներ, Մի-35Մ հարվածային և Մի-17 բեռնատար ուղղաթիռներ։ Թուրքական օդուժը ներկայացված էր F-16 բազմանպատակային կործանիչներով, F-4E ռմբակոծիչներով, UH-60 բազմանպատակային և AS532 Cougar որոնողափրկարարական ուղղաթիռներով։
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 13-19 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info