Ռազմաշաբաթ. Հայաստան. 27 նոյեմբեր – 3 դեկտեմբերի, 2016

Razm.info-ի թղթակիցը մասնակցում է Տավուշում ՊՆ դասընթացին․ Հարցազրույց դիրքերից • ՊԲ զորավարժության ընթացքում «վերականգնվել է առաջնագիծը» • Ստորագրվել է հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագիրը • Արցախի շփման գծում թշնամին կրակել է նաև 82 մմ ականանետով • ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հերքում է արտառոց լարումների մասին լուրերի իսկությունը • 2016 թ. ՀՀ ՊՆ 3-րդ կորպուսի շրջանում թշնամին ականանետ չի օգտագործել • Զորավարժություն են անցկացրել Հայաստանի ԶՈւ ինժեներասակրավորային ստորաբաժանումները • ՀՀ Պաշտպանության նախարարն այցելել է Ռուսաստան, եղել ուղղաթիռաշինական ընկերությունում, հանդիպել Ռոստովի նահանգապետին, ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի հրամանատարությանը • Մոսկվայում անցկացվելէ ԱՊՀ երկրների ՊՆ ղեկավարների խորհրդի հերթական նիստը •  Հայաստանը Բելառուսի և Լիտվայի հետ ստորագրել է 2017թ. համագործակցության ծրագրեր • ՊՆ առաջին տեղակալԴավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալի հետ • Հայաստան է ժամանել Բելառուսի ԶՈւ հրետանու պետը • Նախատեսվում է հիմնադրել ՀՀ ԶՈւ գիտահետազոտական ինստիտուտ. ՀՀ նախագահի նախագիծ •  Կվերանայվի զինվորական ծառայության պիտանիությունը բացառող հիվանդությունների ցանկը • ՌԴ ԶՈւ օդաչուները և կապավորները վարժանքներ են Հայաստանում

Դիրքեր մեկնող անձնակազմի շարային երթը․ Լուսանկարը՝ Razm.info լրատվակայքի • Ինժեներասակրավորային ստորաբաժանման զորավարժության ընթացքում զինծառայողները ականազերծման աշխատանքներ են կատարում • ԱՊՀ պաշտպանության նախարարները 2016-ի նոյեմբերի 30-ի հերթական նիստից հետո •Դիրքեր մեկնող անձնակազմի շարային երթը․ Լուսանկարը՝ Razm.info լրատվակայքի • Ինժեներասակրավորային ստորաբաժանման զորավարժության ընթացքում զինծառայողները ականազերծման աշխատանքներ են կատարում • ԱՊՀ պաշտպանության նախարարները 2016-ի նոյեմբերի 30-ի հերթական նիստից հետո •

Դիրքեր մեկնող անձնակազմի շարային երթը․ Լուսանկարը՝ Razm.info լրատվակայքի • Ինժեներասակրավորային ստորաբաժանման զորավարժության ընթացքում զինծառայողները ականազերծման աշխատանքներ են կատարում •
ԱՊՀ պաշտպանության նախարարները 2016-ի նոյեմբերի 30-ի հերթական նիստից հետո •

• Դեկտեմբերի 1-ին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկում տեղեկություն էր տարածվել, իբր այդ օրն Արցախում «մարտեր են»: Դեկտեմբերի 2-ին, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Razm.info-ին հայտնել է, որ նշվածն ապատեղեկատվություն է:

Նոյեմբերի 30-ի լույս դեկտեմբերի 1-ի գիշերը Արցախի շփման գծում, ի թիվս այլ զենքերի, հարավային և հարավարևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԱԳՍ-17 նռնականետ (12 արկ), իսկ արևելյան (Մարտունի) պաշտպանական հատվածում՝ 82 մմ-ոց ականանետ (6 արկ):

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը հայտնել է, որ 2016 թ. ընթացքում 3-րդ ԲԿ պահպանության տեղամասերում հակառակորդը ոչ մի անգամ ականանետ չի օգտագործել: Կրակոցների ընդհանուր թիվը ևս նվազել է:

• Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկը ներգրավվել է վաշտային ցուցադրական մարտավարական զորավարժության, որն անցկացվել է «Տիգրանակակերտ» զորավարժարանում: Զորավարժությունն ուղեկցվել է մարտական հրաձգությամբ, սցենարով պայմանականորեն «վերականգնվել է առաջնային եզրը»։

•  Դեռ լույսը չբացված՝ մեկնում ենք Տավուշ, որտեղ պիտի այցելենք զորամաս ու դիրքեր: Զորամասում լրագրողներիս դիմավորում է մարտական հերթապահության մեկնողների տողանը, որը հայտնի երդումից հետո հանդիսավոր երթով դուրս է գալիս շարահրապարակից, ու մինչև լրագրողներիս ցույց են տալիս զորանոցները, մեկնում է առաջնագիծ․․․․ Razm.info-ի թղթակիցը պատմում է Տավուշի դիրքերից, որոնք, ինչպես հրամանատարն է նշում, «․․ կռվող դիրքեր են»։

• Նախորդ շաբաթ անցկացված զորավարժության ընթացքում ՀՀ ԶՈւ ինժեներասակրավորային զորամասերից մեկի զինծառայողները «Բաղրամյան» զորավարժարանում իրականացրել են տեղանքի ինժեներական հետախուզում, ականադաշտերի ականազերծում, փլուզվածքների բացում, մետաղական կամրջի տեղադրում և այլն։

Գնդապետ Խաչատրյանն իր զորամասի պահպանության տեղամասի դիրքում․ Լուսանկարը՝ Razm.info լրատվակայքի

Գնդապետ Խաչատրյանն իր զորամասի պահպանության տեղամասի դիրքում․ Լուսանկարը՝ Razm.info լրատվակայքի

Ինժեներասակրավորային ստորաբաժանման զորավարժությունը «Բաղրամյան» զորավարժարանում

Ինժեներասակրավորային ստորաբաժանման զորավարժությունը «Բաղրամյան» զորավարժարանում

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 28-ին եղել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) շտաբում, փակ խորհրդակցություն անցկացրել ՀՌՇ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հետ:

Նոյեմբերի 28-ին, Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ռուսաստան այցի շրջանակներում այցելել է Ռուսաստանի՝ ուղղաթիռներ արտադրող «Ռոսվերտոլ» ընկերություն, ինչպես նաև հանդիպել է Ռոստովի նահանգապետի հետ:

Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևի հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ռոստովի շրջանի ռազմարդյունաբերական ձեռնարկությունների հետ համատեղ ընկերություններ ստեղծելու հարցում:

Հայաստանի պաշտպանության նախարարի և Ռուսաստանի Ռոստովի նահանգի ղեկավարի հանդիպումը

Հայաստանի պաշտպանության նախարարի և Ռուսաստանի Ռոստովի նահանգի ղեկավարի հանդիպումը

Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին: Քննարկվել են հայ-ռուսական ռազմարդյունաբերական փոխգործակցության հարցեր։

• Մոսկվայում ավարտվել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական՝ 71-րդ նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նիստի ընթացքում քննարկելու էին ԱՊՀ պաշտպանության նախարարությունների համագործակցությունը կարգավորղ ավելի քան 20 փաստաթուղթ: Ամփոփվելու էր 2016 թ., ինչպես նաև պլանավորվելու էր 2017 թ. համատեղ աշխատանքների ուղղությունները:

ԱՊՀ պաշտպանության նախարարները 2016-ի նոյեմբերի 30-ի հերթական նիստից հետո

ԱՊՀ պաշտպանության նախարարները 2016-ի նոյեմբերի 30-ի հերթական նիստից հետո

Նիստից հետո ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Բելառուսի իր պաշտոնակից, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի հետ ստորագրել էերկու երկրների պաշտպանության նախարարությունների 2017թ. համագործակցության ծրագիրը:

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանը և Սերգեյ Շոյգուն ստորագրել են Կովկասյան տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը։  Կողմերը հաստատել են նաև ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների 2017 թ. համագործակցության ծրագիրը:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նիստի ընթացքում քննարկելու էին ԱՊՀ պաշտպանության նախարարությունների համագործակցությունը կարգավորղ ավելի քան 20 փաստաթուղթ: Ամփոփվելու էր 2016 թ., ինչպես նաև պլանավորվելու էր 2017 թ. համատեղ աշխատանքների ուղղությունները:

• Առողջ քաղաքացու՝ ինչ-որ հիմնավորումներով բանակից չխուսափելու համար պետք է ընթացակարգային փոփոխություններ կատարել, վերանայել բժշկական զննության համակարգը և հիվանդությունների թիվը, որով հնարավորություն է տրվում խուսափել զինվորական ծառայությունից: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի հերթական նիստին կառավարությունը հավանություն է տվել «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի կարգադրության նախագծին:

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի հերթական նիստը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի հերթական նիստը

• Դեկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովի հետ 7 քննարկել է ՀՀ-ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:

• Նոյեմբերի 28-ին երկօրյա այցով Հայաստան էր ժամանել Բելառուսի ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ, գեներալ-մայոր Գենադի Կազլովսկու պատվիրակությունը՝ զինված ուժերում զորքերի և մարտական միջոցների ավտոմատ կառավարման ու օպերատիվ պատրաստության կազմակերպման աշխատանքային հանդիպմանը մասնակցելու համար:

• Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Մոսկվայում ՀՀ դեսպանատանը հայկական համայնքի ներկայացուցիչների, ՌԴ պետդումայի և Դաշնության խորհրդի որոշ պատգամավորների հետ հանդիպմանն ասել է, որ 2016 թ. սեպտեմբերի 21-ի զորահանդեսին ցուցադրվել է ՀՀ ԶՈւ նոր սպառազինության միայն մի մասը։

ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ Մոսկվայում հանդիպումների ժամանակ

ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ Մոսկվայում հանդիպումների ժամանակ

• Դեկտեմբերի 1-2-ը Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների և գործողությունների վարչության պետ Կարոլիս Ալեկսայի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով եղել է Հայաստանում: Հայաստանը և Լիտվան ստորագրել են ռազմական համագործակցության 2017 թ. ծրագիրը:

• Նոյեմբերի 28-ին ԵԱՀԿ առաքելությունը Արցախի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակոցներ չեն արձանագրվել:

• Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի ՄիԳ-29 կործանիչների օդաչուները երկշաբաթյա վարժանքների ընթացքում մշակում են օդային մարտի և պայմանական հակառակորդին գրոհելու բարձրագույն պիլոտաժի հնարքներ։

ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչներ

ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչներ

• Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայում նոր ուսումնական տարվան ընթառաջ անցկացվում են կապավորների պարապմունքներ, որոնց մասնակցում է 300 կապավոր, ներգրավված է 50 միավոր կապային տեխնիկա, այդ թվում «Լիվեն», «Աուիրգա» արբանյակային կապի կայաններ, Ռ-166 ռադիոկայան և այլն։

Հայաստանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։

Տարածաշրջանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *