Ստորագրվել է Հայաստանի և Բելառուսի ՊՆ-ների 2017թ. համագործակցության ծրագիրը

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 30-ին, Բելառուսի իր պաշտոնակից, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի հետ ստորագրել է երկու երկրների պաշտպանության նախարարությունների 2017թ. համագործակցության ծրագիրը: Այս մասին հայտնում է Ռազմինֆոյի համակարգող Կարեն Վրթանեսյանը, ով Ռուսաստան է մեկնել Հայաստանի ՊՆ պատվիրակության հետ:

Համագործակցության ծրագրի ստորագրման մասին ՀՀ պաշտպանության նախարարը ռուսաստանյան «Իզվեստիա» պարբերականի հետ զրույցում տեղեկացրել էր ավելի վաղ: Բացի դրանից, նախարարը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 30-ին Մոսկվայում նախատեսված է նաև ԱՊՀ պաշտպանության նախարարների հանդիպումը:

Այդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Մոսկվա է այցելել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը:

One response to “Ստորագրվել է Հայաստանի և Բելառուսի ՊՆ-ների 2017թ. համագործակցության ծրագիրը

  1. Pingback: Ավարտվել է ԱՊՀ երկրների ՊՆ ղեկավարների խորհրդի հերթական նիստը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *