Ո՛չ երեկ, ո՛չ էլ նախորդ օրերին Արցախում արտառոց լարում չի եղել. Արծրուն Հովհաննիսյան

Դեկտեմբերի 1-ին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկում տեղեկություն էր տարածվել, իբր այդ օրն Արցախում «մարտեր են»: Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Razm.info-ին հայտնեց, որ նշվածն ապատեղեկատվություն է:

Արծրուն Հովհաննիսյանը մասնավորապես մեզ հետ զրույցում նշեց.

«Ո՛չ երեկ, ո՛չ էլ նախօրդ օրերին արտառոց լարում, և մարտական գործողություն, ինչպես ներկայացված էր, չի եղել: Դա ապատեղեկատվություն էր: Իսկ վիրավորները, որոնք եղել էին դրա նախորդ օրը, եղել էին խախտումների, կրակոցների արդյունքում: Նման կրակոցներ լինում են գրեթե ամեն օր, որոնց մասին Պաշտպանության բանակը պատշաճ կերպով հայտնում է»:

Հիշեցնենք, որ առավել վաղ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ կրակել է ականանետներով: Սակայն դեկտեմբերի 2-ի դրությամբ իրավիճակը հանգիստ է, հայկական կողմը կորուստներ չունի:

One response to “Ո՛չ երեկ, ո՛չ էլ նախորդ օրերին Արցախում արտառոց լարում չի եղել. Արծրուն Հովհաննիսյան

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 27 նոյեմբեր – 3 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *