Razm.info-ի թղթակիցը մասնակցում է Տավուշում ՊՆ դասընթացին․ Հարցազրույց դիրքերից • ՊԲ զորավարժության ընթացքում «վերականգնվել է առաջնագիծը» • Ստորագրվել է հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագիրը • Արցախի շփման գծում թշնամին կրակել է նաև 82 մմ ականանետով • ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հերքում է արտառոց լարումների մասին լուրերի իսկությունը • 2016 թ. ՀՀ ՊՆ 3-րդ կորպուսի շրջանում թշնամին ականանետ չի օգտագործել • Զորավարժություն են անցկացրել Հայաստանի ԶՈւ ինժեներասակրավորային ստորաբաժանումները • ՀՀ Պաշտպանության նախարարն այցելել է Ռուսաստան, եղել ուղղաթիռաշինական ընկերությունում, հանդիպել Ռոստովի նահանգապետին, ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի հրամանատարությանը • Մոսկվայում անցկացվելէ ԱՊՀ երկրների ՊՆ ղեկավարների խորհրդի հերթական նիստը • Հայաստանը Բելառուսի և Լիտվայի հետ ստորագրել է 2017թ. համագործակցության ծրագրեր • ՊՆ առաջին տեղակալԴավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալի հետ • Հայաստան է ժամանել Բելառուսի ԶՈւ հրետանու պետը • Նախատեսվում է հիմնադրել ՀՀ ԶՈւ գիտահետազոտական ինստիտուտ. ՀՀ նախագահի նախագիծ • Կվերանայվի զինվորական ծառայության պիտանիությունը բացառող հիվանդությունների ցանկը • ՌԴ ԶՈւ օդաչուները և կապավորները վարժանքներ են Հայաստանում
• Դեկտեմբերի 1-ին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկում տեղեկություն էր տարածվել, իբր այդ օրն Արցախում «մարտեր են»: Դեկտեմբերի 2-ին, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Razm.info-ին հայտնել է, որ նշվածն ապատեղեկատվություն է:
Նոյեմբերի 30-ի լույս դեկտեմբերի 1-ի գիշերը Արցախի շփման գծում, ի թիվս այլ զենքերի, հարավային և հարավարևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԱԳՍ-17 նռնականետ (12 արկ), իսկ արևելյան (Մարտունի) պաշտպանական հատվածում՝ 82 մմ-ոց ականանետ (6 արկ):
Դեկտեմբերի 2-ին ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը հայտնել է, որ 2016 թ. ընթացքում 3-րդ ԲԿ պահպանության տեղամասերում հակառակորդը ոչ մի անգամ ականանետ չի օգտագործել: Կրակոցների ընդհանուր թիվը ևս նվազել է:
• Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկը ներգրավվել է վաշտային ցուցադրական մարտավարական զորավարժության, որն անցկացվել է «Տիգրանակակերտ» զորավարժարանում: Զորավարժությունն ուղեկցվել է մարտական հրաձգությամբ, սցենարով պայմանականորեն «վերականգնվել է առաջնային եզրը»։
• Դեռ լույսը չբացված՝ մեկնում ենք Տավուշ, որտեղ պիտի այցելենք զորամաս ու դիրքեր: Զորամասում լրագրողներիս դիմավորում է մարտական հերթապահության մեկնողների տողանը, որը հայտնի երդումից հետո հանդիսավոր երթով դուրս է գալիս շարահրապարակից, ու մինչև լրագրողներիս ցույց են տալիս զորանոցները, մեկնում է առաջնագիծ․․․․ Razm.info-ի թղթակիցը պատմում է Տավուշի դիրքերից, որոնք, ինչպես հրամանատարն է նշում, «․․ կռվող դիրքեր են»։
• Նախորդ շաբաթ անցկացված զորավարժության ընթացքում ՀՀ ԶՈւ ինժեներասակրավորային զորամասերից մեկի զինծառայողները «Բաղրամյան» զորավարժարանում իրականացրել են տեղանքի ինժեներական հետախուզում, ականադաշտերի ականազերծում, փլուզվածքների բացում, մետաղական կամրջի տեղադրում և այլն։
• ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 28-ին եղել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) շտաբում, փակ խորհրդակցություն անցկացրել ՀՌՇ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հետ:
Նոյեմբերի 28-ին, Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ռուսաստան այցի շրջանակներում այցելել է Ռուսաստանի՝ ուղղաթիռներ արտադրող «Ռոսվերտոլ» ընկերություն, ինչպես նաև հանդիպել է Ռոստովի նահանգապետի հետ:
Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևի հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ռոստովի շրջանի ռազմարդյունաբերական ձեռնարկությունների հետ համատեղ ընկերություններ ստեղծելու հարցում:
Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին: Քննարկվել են հայ-ռուսական ռազմարդյունաբերական փոխգործակցության հարցեր։
• Մոսկվայում ավարտվել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական՝ 71-րդ նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նիստի ընթացքում քննարկելու էին ԱՊՀ պաշտպանության նախարարությունների համագործակցությունը կարգավորղ ավելի քան 20 փաստաթուղթ: Ամփոփվելու էր 2016 թ., ինչպես նաև պլանավորվելու էր 2017 թ. համատեղ աշխատանքների ուղղությունները:
Նիստից հետո ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Բելառուսի իր պաշտոնակից, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի հետ ստորագրել էերկու երկրների պաշտպանության նախարարությունների 2017թ. համագործակցության ծրագիրը:
Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանը և Սերգեյ Շոյգուն ստորագրել են Կովկասյան տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը։ Կողմերը հաստատել են նաև ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների 2017 թ. համագործակցության ծրագիրը:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նիստի ընթացքում քննարկելու էին ԱՊՀ պաշտպանության նախարարությունների համագործակցությունը կարգավորղ ավելի քան 20 փաստաթուղթ: Ամփոփվելու էր 2016 թ., ինչպես նաև պլանավորվելու էր 2017 թ. համատեղ աշխատանքների ուղղությունները:
• Առողջ քաղաքացու՝ ինչ-որ հիմնավորումներով բանակից չխուսափելու համար պետք է ընթացակարգային փոփոխություններ կատարել, վերանայել բժշկական զննության համակարգը և հիվանդությունների թիվը, որով հնարավորություն է տրվում խուսափել զինվորական ծառայությունից: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Դեկտեմբերի 2-ին ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի հերթական նիստին կառավարությունը հավանություն է տվել «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի կարգադրության նախագծին:
• Դեկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովի հետ 7 քննարկել է ՀՀ-ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:
• Նոյեմբերի 28-ին երկօրյա այցով Հայաստան էր ժամանել Բելառուսի ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ, գեներալ-մայոր Գենադի Կազլովսկու պատվիրակությունը՝ զինված ուժերում զորքերի և մարտական միջոցների ավտոմատ կառավարման ու օպերատիվ պատրաստության կազմակերպման աշխատանքային հանդիպմանը մասնակցելու համար:
• Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Մոսկվայում ՀՀ դեսպանատանը հայկական համայնքի ներկայացուցիչների, ՌԴ պետդումայի և Դաշնության խորհրդի որոշ պատգամավորների հետ հանդիպմանն ասել է, որ 2016 թ. սեպտեմբերի 21-ի զորահանդեսին ցուցադրվել է ՀՀ ԶՈւ նոր սպառազինության միայն մի մասը։
• Դեկտեմբերի 1-2-ը Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների և գործողությունների վարչության պետ Կարոլիս Ալեկսայի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով եղել է Հայաստանում: Հայաստանը և Լիտվան ստորագրել են ռազմական համագործակցության 2017 թ. ծրագիրը:
• Նոյեմբերի 28-ին ԵԱՀԿ առաքելությունը Արցախի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակոցներ չեն արձանագրվել:
• Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի ՄիԳ-29 կործանիչների օդաչուները երկշաբաթյա վարժանքների ընթացքում մշակում են օդային մարտի և պայմանական հակառակորդին գրոհելու բարձրագույն պիլոտաժի հնարքներ։
• Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայում նոր ուսումնական տարվան ընթառաջ անցկացվում են կապավորների պարապմունքներ, որոնց մասնակցում է 300 կապավոր, ներգրավված է 50 միավոր կապային տեխնիկա, այդ թվում «Լիվեն», «Աուիրգա» արբանյակային կապի կայաններ, Ռ-166 ռադիոկայան և այլն։
Հայաստանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։
Տարածաշրջանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ։