Թուրքիայում քրդերի հետ բախումներում սպանվել է 3 թուրք զինծառայող

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները փորձել են ներթափանցել Թուրքիայի հարավային Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում տեղակայված 2-րդ սահմանապահ բրիգադի ռազմաբազաններից մեկը: Բապումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող, ևս 6-ը՝ վիրավորվել:

Միևնույն ժամանակ Թուրքիայի զինուժը՝ օդուժի աջակցությամբ այդ շրջաններում գործողություններ է սկսել PKK-ի զինյալների դեմ: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքական պետական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝Թուրքիայի զինուժը գործողությունների հետևանքով Հաքքարիում սպանվել է PKK-ի 7 զինյալ, ևս 9-ը՝  վիրավորվել է:

Թուրք-քրդական բախումները շարունակվում են Թուրքիայի արևելյան և հարավային նահանգներում:

Թուրք-քրդական բախումները շարունակվում են Թուրքիայի արևելյան և հարավային նահանգներում:

«Հյուրիեթ» պարբերականի կայքը հայտնել է նաև, որ Հաքքարի նահանգի մեկ այլ գավառում՝ Շեմդինլիիում տեղակայված Թուրքիայի ԶՈւ հրետանային ստորաբաժանումները, հրետակոծել ենթուրք-իրաքյան սահմանին՝ Իրաքի Հաքուրք շրջանում գտնվող PKK-ի զինյալների վրա, արդյունքում 4 զինյալ սպանվել է:

Նշենք, որ երեկ՝ դեկտեմբերի 1-ին, հարավային Շանլըուրֆա նահանգում հարձակում էր տեղի ունեցել պարեկություն իրականացնող ոստիկանների վրա, արդյունքում վիրավորվել է 3 ոստիկան: Հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականի կայքը:

Նշենք, որ թուրք-քրդական ինտենսիվ բախումները վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից, երբ Թուրքիայի ԶՈւ-ն լայնածավալ գործողություններ սկսեց հիմնականում արևելյան և հարավային նահանգներում քրդերի դեմ:

One response to “Թուրքիայում քրդերի հետ բախումներում սպանվել է 3 թուրք զինծառայող

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 27 նոյեմբեր – 3 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *