Սիրիական բանակը Դամասկոսի մոտ մի քանի բնակավայր է ազատագրել

Սիրիայի կառավարական բանակն ազատագրել է երկրի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններից մեկը՝ Հանշ աշ-Շիհ քաղաքը, որը 2012 թ. գտնվում էր շարք ահաբեկչական խմբավորումների վերահսկողությոան տակ:  Այս մասին դեկտեմբերի 2-ին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նշված քաղաքի հետ ազատագրվել են նաև Դամասկոսից շուրջ 15 կմ հեռավորության վրա տեղակայված 13 այլ բնակավայրեր, որոնք ևս 2012 թ. գտնվում էին «Ջեբհաթ Ֆաթհ աշ-Շամ», «Ահրար աշ-Շամ» և «Սեյֆ աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ:

Նշված բնակավայրերն օգտագործվում էին Սիրիայի մայրաքաղաքի մոտով անցնող միջազգային մայրուղու ուղղությամբ կրակելու, մայրաքաղաքի և որոշ բնակավայրերի միջև կապը կտրելու համար:

Սիրիական բանակն այն շրջապատել էր դեռևս 2016 թ. հոկտեմբերին: Ներկայում զինյալները համաձայնել են վայր դնել զենքը և ինքնակամ հանձնել բնակավայրերը:

Հիշեցնենք, որ  որ Սիրիայի կառավարական ուժերը վերջին շրջանում վերականգնում են վերահսկողությունը նաև Սիրիայի «հյուսիսային մայրաքաղաք» Հալեպի հյուսիսարևելյան շրջաններում:

One response to “Սիրիական բանակը Դամասկոսի մոտ մի քանի բնակավայր է ազատագրել

  1. Pingback: Սիրիայում 3 հազար զինյալ հանձնել է զենքերը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *