ՊԲ զորավարժության ընթացքում «վերականգնվել է առաջնագիծը»

Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկը ներգրավվել է վաշտային ցուցադրական մարտավարական զորավարժության, որն անցկացվել է «Տիգրանակակերտ» զորավարժարանում: Այս մասին հայտնի է դարձել ՊԲ «Գոյամարտ» հաղորդաշարի նոյեմբերի 26-ի թողարկումից։

Զորավարժությունն ուղեկցվել է մարտական հրաձգությամբ, դրա սցենարով պայմանականորեն «վերականգնվել է առաջնային եզրը»։

«Տիգրանակակերտ» զորավարժարանում ՊԲ զորամասերից մեկը անցկացրել է վաշտային ցուցադրական մարտավարական զորախաղեր։

«Տիգրանակակերտ» զորավարժարանում ՊԲ զորամասերից մեկը անցկացրել է վաշտային ցուցադրական մարտավարական զորախաղեր

Զորավարժության մեկնարկից սկսած՝ ուժեղացված հրաձգային ստորաբաժանումներից մեկը կատարել է ռազմերթ և հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում անցել է պաշտպանության։ Այնուհետև հակառակորդի հանդեպ առավելության հասնելով՝ վերականգնել է առաջնային եզրը։

Զորավարժությունը կազմակերպվել է մասնակիցների իրական մարտական խնդիրների և հավանական գործողությունների հաշվառումով։ Փորձի փոխանակման նպատակով հրավիրվել են զորամասի գումարտակների և վաշտերի հրամկազմը։

Զորամասի շտաբի պետ Գոռ Իշխանյանի խոսքով՝ զորավարժության նպատակն է եղել դասակի, վաշտի հրամանատարական կազմին ուսուցանել առավել փոքր խմբերով ավելի մեծ խնդիրներ կատարելը, տեղանքի առանձնահատկությունները օգտագործելով՝ ինքնուրույն որոշումներ կայացնելը և դրանք իրագործելը։

«Տիգրանակակերտ» զորավարժարանում ՊԲ զորամասերից մեկը անցկացրել է վաշտային ցուցադրական մարտավարական զորախաղեր։ %d5%b4%d5%b6%d5%b4%d5%b6%d5%b4%d5%b6%d5%b4%d5%b6%d5%b4%d5%b6%d5%b4%d5%b4%d5%b4%d5%b4%d5%b4%d5%b4%d5%b4%d5%b4%d5%b4%d5%b4%d5%b6%d5%b4%d5%b6%d5%b4%d5%b6%d5%b4

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *