Նոյեմբերի 30-ին Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանը և Սերգեյ Շոյգուն ստորագրել են Կովկասյան տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Միացյալ զորախմբի առջև դրված հիմնական խնդիրների թվում նշվում են Հայաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանների պաշտպանության կազմակերպումը, այդ թվում՝ նաև ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության ուժերի հետ համագործակցությամբ:
Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները նաև հաստատել են 2017 թ. համագործակցության ծրագիրը:
Հիշեցնենք, որ Ռուսաստան այցից առաջ Վիգեն Սարգսյանը նշել էր, որ միացյալ զորախումբը վաղուց գոյություն ունի, և սեպտեմբերի 27-ը նշվում է որպես զորախմբի կազմավորման օր․ 2000 թվականի այդ օրը Սոչիում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին համաձայնագիրը»։
Նախարարն ավելացրել էր, որ համատեղ զորախմբի հիմնական նպատակը Հայաստանի և Ռուսաստանի դեմ զինված հարձակման անմիջական նախապատրաստման ժամանակին հայտնաբերումը, հետ մղումն է՝ Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի և այլ զորքերի միջոցով։
Ռուսաստանում գտնվելիս Վիգեն Սարգսյանն այցելել էր ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի շտաբ: Հայ-ռուսական միացյալ զորախմբի գործունեության հիմնական ոլորտների մասին փակ քննարկումից հետո Վիգեն Սարգսյանն արդեն Մոսկվայում ՀՀ դեսպանատանը հայտարարել էր, որ զորախումբն իր ուշադրության կենտրոնում է պահելու մի քանի կարևոր ուղղություն՝ այդ թվում ակնարկելով նաև Ադրբեջանը:
Pingback: Վիգեն Սարգսյանը մեկնել է Հունաստան | Ռազմ.info
Pingback: Հայաստանի և Հունաստանի ՊՆ ղեկավարները քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցությունը | Ռազմ.info
Pingback: Հայաստանը չի պատրաստվում միացյալ զորախումբն օգտագործել ընդդեմ Վրաստանի. Վիգեն Սարգսյան | Ռազմ.info