ՌԴ ՊՆ ղեկավարն ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին

Նոյեմբերի 30-ին Մոսկվայում ԱՊՀ երկրների ՊՆ ղեկավարների նիստի շրջանակներում Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն և գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին  հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Ադրբեջանի և Ռուսաստանի ՊՆ ղեկավարությունը՝ Մոսկվայում հանդիպման ժամանակ. 30.11.2016

Ադրբեջանի և Ռուսաստանի ՊՆ ղեկավարությունը՝ Մոսկվայում հանդիպման ժամանակ. 30.11.2016

Ռուսաստանի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ երկու երկրների ռազմական գերատեսչությունները կընդլայնեն համագործակցությունը, այդ թվում՝ ՌԴ ռազմաուսումնական հաստատություններում ադրբեջանցի զինծառայողների պատրաստման գործընթացքում:

Շոյգուն նաև ասել է, որ կողմերը կընդլայնեն համագործակցությունը Կասպից ծովի անվտանգության ապահովման գործում:

Բացի այդ, Սերգեյ Շոյգուն նաև նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է 2017 թ. իր տարածքում անցկացնել «Ծովային գավաթ» մրցույթը, որը կազմակերպվում է «Բանակային միջազգային խաղերի» շրջանակներում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շոյգուն հայտարարել էր, որ 2017-ին «Միջազգային բանակային խաղերի» մրցույթների մի մասն անցկացվելու է Ռուսաստանից դուրս, այլ երկրներում, այդ թվում և Ադրբեջանում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *