Հայաստանի և Հունաստանի ՊՆ ղեկավարները քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցությունը

Դեկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հունաստանում հանդիպել է այդ երկրի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսին: Անցկացվել է երկու երկրների ՊՆ-ների ընլայնված կազմով հանդիպում: Քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսը և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը

Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսը և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը

Բանակցությունների ավարտին նախարարները հանդիպել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ներկայացրել են երկկողմ բանակցությունների արդյունքները:

Վիգեն Սարգսյանը խոսել է Հունաստանում կրթություն ստացող հայ սպաներից, նշել, որ Հունաստանում պատրաստվում են նաև ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ջոկատներ:

Սարգսյանը նշել է, որ համագործակցությունը կշարունակվի՝ հույս հայտնելով, որ այն գնալով կընդլայնվի:

Մինչ մամուլի ասուլիսն անցկացվել էր Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի և Պանայոտիս Կամենոսի առանձնազրույցը:

Բարձր գնահատելով համագործակցության ներկայիս մակարդակը` կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել երկկողմ համագործակցության խորացման և ընդլայնման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փորձի փոխանակման վերաբերյալ:

Նշենք, որ սա պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի երկրորդ այցելությունն է արտերկիր՝ նոյեմբերին Ռուսաստան այցից հետո:

Ավելի վաղ՝ հոկտեմբերին, Վիգեն Սարգսյանը Երևանում ընդունել էր Հունաստանի դեսպանին և նրա հետ քննարկել երկու երկրների ռազմական համագործակցությունը:

Հայաստանի և Հունաստանի ՊՆ պատվիրակությունների հանդիպումից. 19.12.2016 թ. Հունաստան

Հայաստանի և Հունաստանի ՊՆ պատվիրակությունների հանդիպումից. 19.12.2016 թ. Հունաստան

Նոյեմբերին Հայաստան էին այցելել Հունաստանի ՊՆ պատվիրակները: Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2016թ. երկկողմ գործակցության ծրագրի արդյունքները, ինչպես նաև համաձայնեցվել և ստորագրվել է Հայաստանի ՊՆ և Հունաստանի ՊՆ միջև 2017թ. ռազմական համագործակցության ծրագիրը:

Բացի այդ, 2016-ի փետրվարին պատրաստվել է Հայաստանի և Հունաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր, որը հավանության է արժանացել ՀՀ կառավարությունում: Համաձայնագրով նախատեսվում է երկու երկրների միջև զենքի, զինամթերքի և պայթուցիկների արտադրության նպատակով տեխնոլոգիաների փոխանցում և տեխնիկական աջակցություն, ռազմական նշանակության արտադրանքի արտադրության համար համատեղ կազմակերպությունների հիմնադրում և այլն:

2015-ի դեկտեմբերին, Հայաստան էր այցելել Հունաստանի պաշտպանության նախարարը և հանդիպումներ ունեցել Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ:

3 responses to “Հայաստանի և Հունաստանի ՊՆ ղեկավարները քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցությունը

  1. Pingback: Հունաստան կատարած այցի ժամանակ պաշտպանության նախարարը հանդիպել է Հունաստանի նախագահին | Ռազմ.info

  2. Pingback: ՀՀ և Վրաստանի ՊՆ-ները ստորագրել են 2017 թ. համագործակցության ծրագիրը | Ռազմ.info

  3. Pingback: Վիգեն Սարգսյանը ծանոթացել է Հունաստանում սովորող հայ կուրսանտների ուսուցման գործընթացին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *