Հայաստանը և Լիտվան ստորագրել են ռազմական համագործակցության 2017 թ. ծրագիրը

Դեկտեմբերի 1-2-ը Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների և գործողությունների վարչության պետ Կարոլիս Ալեկսայի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով եղել է Հայաստանում: 

Ստորագրվել է Հայաստանի և Լիտվայի ռազմական համագործակցության ռազմական ծրագիրը

Ստորագրվել է Հայաստանի և Լիտվայի ռազմական համագործակցության 2017թ. ծրագիրը:

Կարոլիս Ալեկսան հանդիպել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանին: Քննարկվել և ամփոփվել են հայ-լիտվական ռազմական համագործակցության ոլորտում 2016 թվականին իրականացված միջոցառումները, արձանագրված ձեռքբերումները և նախանշվել են հետագա համագործակցության հիմնական ուղղությունները: Այցի ընթացքում ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության 2017թ. ծրագիրը:

Դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է լիտվական պատվիրակությանը և Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:

Անդրադառնալով պաշտպանության ոլորտում Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցությանը, ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ երկու երկրների միջև համագործակցությունն արդյունավետ է և զարգացման լուրջ ներուժ ունի:

Վիգեն Սարգսյանը շնորհավորել է ՀՀ-ում Լիտվայի նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Վիտաուտաս Ռակաուսկասին (նստավայրը ք.Թբիլիսի) ՀՀ-ում հավատարմագրվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-լիտվական պաշտպանական համագործակցության ոլորտին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է լիտվական պատվիրակությանը և Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանին:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է լիտվական պատվիրակությանը և Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *