Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի ՄիԳ-29 կործանիչների օդաչուները սկսել են մշակել օդային մարտի և պայմանական հակառակորդին գրոհելու բարձրագույն պիլոտաժի հնարքներ։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։
Վարժանքները կտևեն երկու շաբաթ, այդ ընթացքում օդաչուները կկատարեն օդային թիրախներին հետևելու, սահմանախախտ ինքնաթիռը հայտաբերելու և վնասազերծելու գործողություններ։
Հատուկ ուշադրություն է դարձվելու թռիչքով վեր բարձրանալու և վայրէջքի պատրաստվելու ընթացքում ինքնաթիռի կառավարման տեխնիկային, օդային և ցամաքային թիրախների վրա ուսումնական գրոհներ իրականացնելուն։
«Ալագյազ» զորավարժարանում կմշակվեն պայմանական հակառակորդի հրամանատարական կետերի և զինտեխնիկայի ոչնչացման գործողություններ։
Նշենք, որ ավելի վաղ՝ նոյեմբերի 17-ին, «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի ՄիԳ-29 կործանիչների օդաչուները վերսկսել էին թռիչքները՝ տեխնիկան ձմեռային ռեժիմի փոխադրելուց հետո։
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 27 նոյեմբեր – 3 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info