Քննարկվել են հայ-ռուսական ռազմարդյունաբերական փոխգործակցության հարցեր

Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական արդյունաբերության ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափով փոխգործակցության զարգացման հետ կապված օրակարգային հարցեր:

Անդրադարձ է կատարվել նոյեմբերին Դենիս Մանտուրովի Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ Մոսկվայում հանդիպումների ժամանակ

ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ Մոսկվայում հանդիպումների ժամանակ

ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը

ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը

One response to “Քննարկվել են հայ-ռուսական ռազմարդյունաբերական փոխգործակցության հարցեր

  1. Pingback: Դավիթ Տոնոյանը Մոսկվայում քննարկել է ՀՀ-ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության հարցեր | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *