Արցախի շփման գծում թշնամին կրակել է նաև 82 մմ ականանետով

Նոյեմբերի 30-ի լույս դեկտեմբերի 1-ի գիշերը Արցախի շփման գծում, ի թիվս այլ զենքերի, հարավային և հարավարևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԱԳՍ-17 նռնականետ (12 արկ), իսկ արևելյան (Մարտունի) պաշտպանական հատվածում՝ 82 մմ-ոց ականանետ (6 արկ): Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանի բանակը հայկական դիրքերի ուղղությամբ կրակել է 75 անգամ և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակել է մոտ 2000 կրակոց:

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների:

One response to “Արցախի շփման գծում թշնամին կրակել է նաև 82 մմ ականանետով

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 27 նոյեմբեր – 3 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *