Իսրայելը նոր գործողություն է սկսել՝ ի պատասխան պաղեստինյան կողմի հրթիռակոծումների

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Պատճառը, ըստ իսրայելական կողմի, Գազայի հատվածից իրենց ուղղված հրթիռային չդադարեցվող հարվածներն են։ 
Ինչպես հաղորդում է իսրայելական The Jerusalem Post պարբերականը, գործողությունը կրում է «Պաշտպանության սահմանը» (Protective Edge) պայմանական անվանումը։ ՑԱԽԱԼ-ից փոխանցել են՝ սույն գործողությունը «հաստատապես վերջ է դնելու Իսրայելի քաղաքացիների դեմ ուղղված ահաբեկչությանը»։ Գործողության հիմնական նպատակը, ըստ աղբյուրի, պաղեստինյան զինյալների պատսպարանների ոչնչացումն է։

Նկատենք, որ իսրայելցի զինվորականների խոսքերով՝ միայն վերջին 2 օրերի ընթացքում պաղեստինյան կողմից իրենց ուղղությամբ արձակվել է ավելի քան 80 հրթիռ, որոնցից մի մասը չեզոքացվել է իսրայելական «Երկաթե գմբեթ» (Iron Dome) հակօդային պաշտպանության համակարգով, որը նախատեսված է փոքր հեռահարության՝ մինչև 70 կմ հրթիռների համար, իսրայելական եռաստիճան հակահրթիռային պաշտպանության առաջին բաղադրիչն է է։

Բացի այդ, հաշվի առնելով սրված իրավիճակը՝ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀՕՊ քաղաքացիական պաշտպանության պահեստազորի ավելի քան 100 անդամների, ինչպես և շտաբային աշխատակիցների մոբիլիզացիա։ Ավելին, կառավարությունը թույլատրել է ևս 1.5 հազար հոգու մոբիլիզացումը։

Հիշեցնենք, որ ըստ փորձագետների՝ Իսրայելի ակտիվությունը կապված է 3 իսրայելցի պատանիների սպանության հետ։ Հունիսի 12-ին նրանց առևանգել էին, Իսրայելը նույն օրն առևանգման պատասխանատու էր հայտարարել «ՀԱՄԱՍ»-ին։ Ավելին, հունիսի 26-ին Իսրայելի անվտանգության համընդհանուր ծառայությունը հրապարակել էր «ՀԱՄԱՍ»-ի 2 ակտիվիստների լուսանկարները և տվյալները, որոնք, ըստ իսրայելական կողմի, մեղավոր են առևանգման հարցում։
Օրեր անց պատանիների դիերը հայտնաբերել էին Հորդանան գետի արևմտյան ափին՝ Հևրոն քաղաքից դեպի հյուսիս ընկած հատվածում։ «ՀԱՄԱՍ»-ը հերքել է, թե իր անդամները որևէ առնչություն ունեն պատանիների սպանության հարցում։

Այնուհանդերձ, Իսրայելի ուժայիններն այդ օրվանից ի վեր մի շարք գործողություններ են իրականացրել, որոնք արդյունքում ձերբակալվել է 400 արաբ, որոնց շարքում են «ՀԱՄԱՍ»-ի անդամներ, պաղեստինցի քաղաքական գործիչներ։

Բացի այդ, ձերբակալվել են 57 պաղեստինցիներ, որոնց 2011-ին ազատ էին արձակել իսրայելցի առևանգված զինծառայող Հիլադ Շալիթի ազատման դիմաց։ Իսրայելի զինծառայողներն այս ընթացքում խուզարկել են մոտ 3 հազար շինություններ, այդ թվում՝ հեռուստաընկերությունների ու թերթերի գրասենյակներ։
Նշենք, որ իսրայելցի պատանիների սպանությունը դատապարտել է նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը՝ այն որակելով «Իսրայելի և Պաղեստինի հարաբերությունների սրմանն ուղղված սադրանք»։

16 responses to “Իսրայելը նոր գործողություն է սկսել՝ ի պատասխան պաղեստինյան կողմի հրթիռակոծումների

  1. Pingback: Գազայի հատվածում լարված իրավիճակ է. պահանջում են ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստի գումարում | Ռազմ.info

  2. Pingback: Իսրայելը համաձայնել է դադարեցնել գործողությունները Գազայի հատվածում | Ռազմ.info

  3. Pingback: Իսրայելը կեղծ է համարել ՀԱՄԱՍ-ի հետ հաշտության լուրերը | Ռազմ.info

  4. Pingback: Իսրայելը սկսել է ցամաքային գործողություն Գազայի հատվածում. արդեն կան զոհեր | Ռազմ.info

  5. Pingback: Իսրայելը ոչնչացնելու է պաղեստինցիների հնարավոր ներթափանցմանը նպաստող թունելները | Ռազմ.info

  6. Pingback: ԱՄՆ-ն 47 մլն դոլարի մարդասիրական օգնություն է ցուցաբերելու Գազայի հատվածի բնակիչներին | Ռազմ.info

  7. Pingback: ԱՄՆ պետքարտուղարը մեկնել է Իսրայել՝ Գազայի հատվածում իրավիճակը քննարկելու | Ռազմ.info

  8. Pingback: Իսրայելն ընդլայնում է ռազմական գործողության ծավալները Գազայի հատվածում | Ռազմ.info

  9. Pingback: Իսրայելի բանակը պատրաստվում է գործողության նոր փուլի Գազայի հատվածում | Ռազմ.info

  10. Pingback: Իսրայելը դադարեցրել է ակտիվ գործողությունները Գազայում, սակայն հրթիռակոծումը շարունակվում է | Ռազմ.info

  11. Pingback: Իսրայելը պատրաստվում է Գազայի հատվածում տևական ռազմական գործողությունների | Ռազմ.info

  12. Pingback: Իսրայելի հրթիռակոծումները վնասել են Գազայի հատվածի միակ էլեկտրակայանը | Ռազմ.info

  13. Pingback: Իսրայելն իր զինծառայողների թիվն ավելացնում է ևս 16 հազարով | Ռազմ.info

  14. Pingback: Իսպանիան ռազմական նշանակության արտադրանք չի վաճառի Իսրայելին | Ռազմ.info

  15. Pingback: Իսրայելը կրակ է բացել Պաղեստինի խորհրդարանի և Լիբանանի ուղղությամբ | Ռազմ.info

  16. Pingback: Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության են եկել կրակի դադարեցման շուրջ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *