Հրդեհ՝ Դաշքեսանի զորամասում։ Զինծառայողը պայթել է ականի վրա։ Իսրայելական «Barak-8» հրթիռների տապալումը՝ Հնդկաստանում, սառը ցնցուղ՝ Ադրբեջանի համար։ Զաքիր Հասանովի հանդիպումները Մոսկվայում։ Սաֆար Աբիևի սպառնալիքները։ Մահացել է սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալը։ Հեռացվել է ՊՆ տպարանի տնօրենը։
«Իսրայելական» «Լինքս» համակարգերը 2011թ. ադրբեջանական զորահանդեսի ժամանակ
” Նոյեմբերի 17-ի գիշերը Ադրբեջանի Սամուխի շրջանում միմյանց են բախվել «Chevrolet Aveo» և «ՎԱԶ-21099» ավտոմեքենաները։ «Chevrolet Aveo»-ի ղեկին էր Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներից մեկը՝ 30-ամյա Ալիև Նամիգ Գյուլշադ օղլուն:
” Ադրբեջանի զինված ուժերի՝ Դաշքեսանում տեղակայված զորամասերից մեկում հրդեհ է բռնկվել։ Նախնական տեղեկության համաձայն՝ զոհեր չկան, սակայն զորամասի զինամթերքի մի մասը վնասվել է ու դարձել ոչ պիտանի։
” Նոյեմբերի 19-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է, որ ԶՈւ ենթասպա Համեթ Ալիհեյդար օղլու Նասիրովը հող փորելու աշխատանքներ կատարելիս պայթել է ականի վրա։ Ծանր վնասվածքներ ստացած զինծառայողին տեղափոխել են հոսպիտալ։
-Ադրբեջանում՝ Բաքվի Ղարադաղի շրջանի Լոքբաթան գյուղի մերձակայքում, «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Ջաֆարով Էլնուր Ադըշիրին օղլուին։
-Իսրայելական «Barak-8» հրթիռների վերջին փորձարկումները Հնդկաստանում ցույց են տվել, որ դրանք չեն բավարարում ոչ նավատորմի, ոչ օդուժի պահանջները։ Սա իսկական սառը ցնցուղ էր Ադրբեջանի համար, քանի որ Իսրայելը դեռևս 2011-ին 1.6 մլրդ դոլարի պայմանագիր էր կնքել Ադրբեջանի հետ, որը ենթադրում էր այդ թվում 1 դիվիզիոն «Barak-8» ԶՀՀ-ների տրամադրում իրենց հրթիռներով (6 արձակման կայան ու 75 միավոր հրթիռ)։
-Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարար, ԶՈւ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը նոյեմբերի 20-ին մեկնել է Մոսկվա՝ ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նստաշրջանին մասնակցելու:
Նոյեմբերի 21-ին նա հանդիպում է ունեցել ՌԴ-ի իր պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ՝ խոսելով Գաբալայի ՌՏԿ-ի հարցի շուրջ։
Զաքիր Հասանովը Մոսկվայում պատասխանել է ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին՝ անդրադառնալով կադրային փոփոխություններին ու շեշտելով՝ առաջիկայում պահեստազորի մի շարք սպաներ պաշտոններ են զբաղեցնելու ԶՈւ համակարգում:
” Նոյեմբերի 22-ին մահացել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Էլչին Գուլիևի տեղակալը՝ ԶՈւ գեներալ-մայոր Մուհամմեդ Աբբասգուլիևը։
” Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիևը պաշտոնանկությունից հետո առաջին անգամ մեկնաբանություն է տվել լրատվամիջոցներին։ Նա սպառնացել է միջոցներ ձեռնարկել իր վարկանիշը խեղաթյուրել փորձողների դեմ։
” Ադրբեջանում պաշտպանության նախարարության շրջանակներում հերթական կադրային փոփոխությունն է։ Այս անգամ պաշտոնանկության փաստը հաստատում է հենց ինքը՝ ՊՆ տպարանի տնօրենը՝ Ադրբեջանի ԶՈւ գնդապետ, ռազմական տպարանի տնօրեն Փանահ Աբդուլաևը:
” Ադրբեջանի Միլլի Մեջլիսում առաջիկայում քննարկման է դրվելու պարտադիր զինծառայության սկիզբը որոշելու նոր սկզբունքը։ Ըստ այդմ, փոփոխություններ են ակնկալվում «Զինծառայության մասին» օրենքում։
Ադրբեջանում առաջարկում են նաև ավելացնել զինծառայության սահմանային տարիքը զինվորական հրամանատարության համար՝ երկարաձգելով երկու տարով:
” Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից ազգային կանխիչ խմբի անդամներն օրերս ստուգումներ են անցկացրել Ադրբեջանի հարավարևելյան Սալյանի շրջանի կարգապահական զորամասում։
” Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) արտադրական միավորումներից մեկը՝ «Ազերիգազ»-ը, ճնշում է գործադրում Արցախյան պատերազմի հաշմանդամ վետերանների վրա՝ հող նախապատրաստելով նրանց աշխատանքից հեռացնելու համար:
” Օպերատիվ գործողությունների արդյունքում Ադրբեջանի Խաչմազի շրջանի սահմանային հսկիչ անցակետում կանխվել է մեծ քանակությամբ պայթուցիկ նյութերի ներկրումը Ռուսաստանից։
Ռազմաշաբաթը նաև՝